Կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը գլոբալ համավարակ է, ու սա մարդու հիմնարար իրավունքների հարց է. ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը «Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրվա» առթիվ

Կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը գլոբալ համավարակ է։ Այն բարոյական ոտնձգություն է կանանց և աղջիկների նկատմամբ, ամոթի դրոշմ՝ բոլոր հասարակությունների վրա և լուրջ խոչընդոտ ներառական, հավասարական և կայուն զարգացման համար։ Իր հիմքում, կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը հարգանքի խորը բացակայության դրսևորում է․ տղամարդկանց չգիտակցումը  կանանց ներհատուկ հավասարության և արժանապատվության մասին։ Սա մարդու հիմնարար իրավունքների հարց է։

 

Բռնությունը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ՝ ընտանեկան բռնությունից մինչև թրաֆիքինգ, կոնֆլիկտի ժամանակ սեռական բնույթի բռնությունից մինչև երեխաների ամուսնություն, սեռական օրգանների խեղում ու կնասպանություն։ Այն վնասում է անհատներին և  հեռահաս հետևանքներ է թողնում ընտանիքների և հասարակության վրա։ Սա նաև խորը քաղաքական խնդիր է։ Կանանց հանդեպ բռնությունը կապված է մեր հասարակություններում իշխանության և կառավարման ավելի լայն խնդիրների հետ։ Մենք ապրում ենք տղամարդկային գերակշիռ հասարակության մեջ։ Կանայք զոհ են դառնում բռնությանը նրանց բազմաթիվ անհավասար պայմանների մեջ պահելու հետևանքով։

 

Անցյալ տարի բռնության դրսևորումներից մեկի հանդեպ աճել է ուշադրությունը։ Կանանց մեծամասնությունը սեռական ոտնձգության է ենթարկվում իրենց կյանքի որևիցե պահին։ Տարբեր տարածաշրջաններից և տարբեր զբաղմունքի տեր կանանց կողմից հանրայնացված բացահայտումների աճող թիվը ի հայտ է բերում խնդրի լրջությունը՝ ցույց տալով կանանց շարժումների ապշեցուցիչ ուժը՝ ուղղված ամենուր ոտնձգությունների ու բռնություների վերացման համար գործողություններին և իրազեկության բարձրացմանը։

 

Այս տարի Կանանց և աղջիկների հանդեպ բռնության դեմ ուղղված ՄԱԿ-ի «ՄԻԱՆԱՆՔ» գլոբալ քարոզարշավը նշանավորում է մեր աջակցությունը բռնությունից տուժածներին ու ջատագովներին և կրում է «Ներկիր աշխարհը նարնջագույն. #ԻնձԷլԼսիր» խորագիրը։ Նարնջագույնը՝ միասնականություն խորհրդանշող գույնն է, իսկ «ԻնձԷլԼսիր» հեշթեգը՝  հստակ ուղերձ. կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը պետք է վերանա հիմա, և մենք բոլորս պետք է մեր դերն ունենանք այդ հարցում։

 

Նույն ուղերձն ընկած է ԵՄ-ՄԱԿ «Spotlight Initiative»-ի հիմքում։ 500 մլն եվրո արժողությամբ ծրագրով նախատեսված է զարգացնել բռնությունից տուժած անձանց կարողությունները և խրախուսել նրանց դառնալու փոփոխության կրողն  իրենց տանը, հասարակության մեջ և երկրում։ Մինչդեռ այս նախնական ներդրումը վճռորոշ է, այն քիչ է եղած կարիքի հետ համեմատ։ Այս ներդրումը պետք է համարել որպես սկզբնային ֆինանսավորում գլոբալ շարժման համար։ Քանի դեռ մեր հասարակության կեսը կազմող կանայք և աղջիկները չեն ապրում առանց վախի, բռնության և ամենօրյա վտանգի, չենք կարող իրապես ասել, որ ապրում ենք արդար և հավասար աշխարհում։