Տեղի է ունեցել ՀՀ երրորդ սերնդի թղթադրամների շնորհանդեսը

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Նոյեմբերի 22-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում հանդիսավոր միջոցառմամբ նշվեց Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման 25-ամյակը: ՀՀ կենտրոնական բանկի կազմակերպած միջոցառման շրջանակում տեղի ունեցավ ՀՀ երրորդ սերնդի թղթադրամների շնորհանդեսը: Առանձին ներկայացված էին ՀՀ թղթադրամների բոլոր թողարկումները և ՀՀ անկախության խորհրդանիշ հանդիսացող հուշադրամները:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, ֆինանսական և տնտեսական ոլորտի գործիչներ, արտասահմանյան երկրների դեսպաններ, ՀՀ ֆինանսների նախկին նախարարներ, ՀՀ ԿԲ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ելույթով դիմեց ներկաներին, այնուհետ «Հայփոստ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանի հետ ԿԲ նախագահը մարեց «Հայոց պետականություն. ՀՀ ազգային արժույթի 25-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշ:

Ստորև ներկայացվում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ելույթն ամբողջությամբ:

 

«Մեծարգո վարչապետ

 

Հարգելի հյուրեր

 

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի՝ հայկական դրամի 25-ամյակի կապակցությամբ:

Այսօր բոլորիս համար հպարտության օր է. քաջ գիտակցում ենք, որ հայկական դրամն ուղղակի վճարամիջոց չէ, այն նաև մեր անկախության և պետականության կարևորագույն խորհրդանիշներից է:

Դրամի ներդրումը սկիզբ դրեց անկախ տնտեսական քաղաքականության,  նաև՝ Կենտրոնական բանկի անկախ դրամավարկային քաղաքականության գործառույթի հիմնման և իրականացման: Ներդրման սկզբնական շրջանում Կենտրոնական բանկին հաջողվեց զսպել գների արագընթաց աճը և ձևավորել կայուն գնողունակությամբ ազգային արժույթ:

Այսօր Կենտրոնական բանկն ունի զարգացած երկրներին բնորոշ դրամավարկային քաղաքականության իրականացման համակարգ և արդունավետ կերպով կառավարում է գնաճային միջավայրի ռիսկերը՝ չնայած տնտեսության կառուցվածքային տեղաշարժերին, համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին:

Ազգային արժույթն առանցքային դեր ունեցավ նաև Հայաստանի ֆինանսական համակարգի ձևավորման համար: Այս տարիներին ֆինանսական համակարգն անցավ և՛ ձևավորման, և՛ մաքրման, և՛ կայացման փուլերով: Քսանհինգ տարիների ընթացքում, իհարկե,  եղել են ցնցումներ, որոնք հիմնականում եկել են արտաքին աշխարհից, բայց բոլոր այդ դեպքերում Հայաստանի ֆինանսական համակարգը, որի ձևավորման հիմքում Հայկական Դրամն է, ցուցաբերել է բարձր ամրություն, համախմբվածություն և պրոֆեսիոնալիզմ: Ֆինանսական համակարգը, առանց որևէ բյուջետային աջակցության, դիմակայելով բոլոր տեսակի մարտահրավերներին պահպանել, և լիահույս եմ, ապագայում ևս կպահպանի այն կայունությունը, որն այսօր չափազանց կարևոր է: Այս տարիներին ստեղծվել և կայացել են նաև բոլոր այն ենթակառուցվածքները,  որոնք անհրաժեշտ են ֆինանսական համակարգի կայուն զարգացման և շարունակականության ճանապարհին:

Հայկական դրամը շրջանառության մեջ մտավ դժվարին մի ժամանակաշրջանում՝ շրջափակում, պատերազմ, բազմաթիվ չկայացած պետական կարևորագույն ինստիտուտներ, պետական պահուստների գրեթե բացակայություն, հյուծված տնտեսություն:  Եվ քսանհինգ տարին մեծ ժամանակաշրջան չէ նման տնտեսության  համար բազմապիսի մարտահրավերների ներքո կայացնել ազգային արժույթ ու առողջ ֆինանսական համակարգ:

Այնուամենայնիվ այդ հաջողությունն այսօր փաստ է, և Հայկական դրամը այդ տարիներին  ձևավորված հետխորհրդային երկրների վճարամիջոցների շարքում ամենակայուններից է:  Պետք է արժանին մատուցենք այն անձանց, ովքեր դժվարին պայմաններում վճռական գտնվեցին՝ ներդնել ազգային արժույթը: Արժանին մատուցենք նաև այս տարիների ընթացքում ազգային արժույթի և ֆինանսական համակարգի կայացման ճանապարհին իրենց լուման ներդրած բոլոր անձանց, և մեր քաղաքացիներին, ովքեր վստահել, վստահում և բարձր են գնահատում Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը: Հայկական Դրամը տարեցտարի ամրապնդում է վստահությունը քաղաքացիների շրջանում, ինչը փաստում է դրամային ավանդների աճի միտումները:

Այս տոնական օրը ցանկանում եմ շնորհավորել բոլորիս նաև երրորդ սերնդի թղթադրամների դրամաշրջանառություն մտնելու կապակցությամբ. նոր թղթադրամները տպագրված են ժամանակակից լավագույն պաշտպանական հատկանիշներով և իրենց որակական հատկությունների շնորհիվ շատ ավելի երկար կծառայեն՝ էապես կրճատելով դրամաշրջանառության ապահովման ծախսերը: Հայկական Դրամն ունեցել և այսուհետ էլ ունենալու է ամենաժամանակակից պաշտպանական հատկանիշները:

Բարձր ենք գնահատում նաև տարիների ընթացքում Կառավարության և միջազգային ֆինանսական կառույցների հետ մեր արդյունավետ և շարունակական համագործակցությունը:

Այսօր լավ առիթ է նաև շնորհավորելու բանկային համակարգի աշխատակիցներին, քանի որ Հայկական Դրամի ներդրման օրը նշվում է նաև որպես բանկային աշխատակցի օր: Եվ ուզում եմ շեշտել, որ Կենտրոնական բանկը, ունենալով օրենքով վերապահված անկախության հիմքեր, մշտապես գործել է բարձր պատասխանատվությամբ, թափացանիկ և առավելագույն ջանքերն է ներդրել իր խնդիրների իրագործման ընթացում, որի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում Կենտրոնական բանկի թիմին, նախկին և ներկա աշխատակիցներին:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի օրվա կապակցությամբ:

Շնորհակալություն»: