Վարդան Համբարձումյանն ընտրվել է Հանրային խորհրդի Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը
Հանրային խորհրդի Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովը նոր նախագահ ունի։ Ս.թ. նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որի ընթացքում նախագահի թեկնածու առաջադրված 5 անդամներից ձայների գերակշիռ առավելությամբ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ՏԻՄ զարգացման դեպարտամենտի տնօրեն Վարդան Համբարձումյանը։
Իր ելույթում անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտի խնդիրներին և ոլորտի զարգացման իր տեսլականին՝ Վարդան Համբարձումյանը շեշտել է գյուղատնտեսական ազգային ծրագրի ստեղծման անհրաժեշտությունը։ Ըստ նրա՝ գյուղատնտեսության զարգացումը պետք է հիմնված լինի երեք կարևոր սյուների վրա՝ արտադրություն, գիտակարթական համակարգ և քաղաքականություն մշակող մարմին՝ պետություն, որոնց փոխշահավետ համագործակցության արդյունքում միայն հարավոր կլինի զարգացնել ոլորտը։
Վարդան Համբարձումյանը նախորդ տարիներին ներգրավված է եղել Հանրային խորհրդի գյուղատնտեսական հանձնաժողովում։ Իբրև հանձնաժողովի կատարած աշխատանքների հաջողված օրինակ՝ նա նշել է կոոպերացիայի զարգացման գաղափարը պետության համար առաջնահերթություն դարձնելու իրողությունը։
Վարդան Համբարձումյանը գյուղատնտեսական բնագավառում բացառիկ ներդրումների համար պարգևատրվել է «Անանիա Շիրակացի»
մեդալով, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով։ 
Այսօրվա նիստը նախագահել է Հանրային խորհրդի անդամ Յուրի Ջավադյանը, նիստը վարել են նաև  ՀԽ անդամներ Անահիտ Աղոյանը և Բաբկեն Պիպոյանը։
Նիստն անցկացվել է Հայաստանի Ագրարային համալսարանում, որին ներկա է գտնվել համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Վերջինս բարձր է գնահատել գյուղատնտեսության ոլորտում Հանրային խորհրդի  գործունեությունը և խոստացել, որ համալսարանը սերտորեն կհամագործակցի ՀԽ Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի հետ։
Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեցին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները, որից հետո, հոկտեմբերի 9-ին սկսվեց Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ Հանրային խորհուրդը հայտարարությամբ դիմեց հասարակության լայն շերտերին՝ ներգրավվելու ՀԽ հանձնաժողովների աշխատանքներում (դիմումների վերջնաժամկետը ս․թ․ նոյեմբերի 8-ն էր):
Հանձնաժողովների նախագահների ընտրությունից հետո նորընտիր նախագահների կազմը ներկայացվում է ՀՀ վարչապետին Հանրային խորհրդի անդամ նշանակելու համար: Այդպիսով, Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը համալրվում է հաջորդ 15 անդամով, որից հետո 30 անդամներից յուրաքանչյուրը, նպատակ ունենալով ապահովել հասարակության տարբեր ոլորտների մասնագետների լայն ներկայացվածությունը Հանրային խորհրդում, առաջադրում են թեկնածուներ և փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում ՀԽ հաջորդ 15 անդամներին՝ ամբողջացնելով Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը։