Պոլսո պատրիարքի այլ թեկնածուներ էլ կարող էլ լինել, այդ թվում՝ Նավասարդ արք. Կճոյանը

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Այս օրերին Հայաստանում է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը՝ մասնակցելու մի ձեռնադրության: «Հայ Ձայնը» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց Պոլսո պատրիարքական տեղապահին և զրուցեց պատրիարքական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների մասին: Գարեգին արք. Բեքչյանը հայտնեց, որ նախապատրաստական աշխատանքները հանգիստ հունով են ընթանում, մասնավորապես, անդրադառնալով վերջերս կազմված և պատրիարքի ընտրությունը կազմակերպող Նախաձեռարկ մարմնի գործունեությանը, նշեց, որ այդ կառույցի կազմավորումը դրական է գնահատում և տեսնում է, որ այնտեղ խելացի մարդիկ կան ընդգրկված:
Պոլսո պատրիարքական տեղապահն այս առումով ասաց. «Ինքս իրավունք ունեի անձամբ նշանակելու անդամներին, բայց ուզեցի, որ իրենք ընտրեն, որպեսզի հետո չքննարկվի՝ այս մեկին նախընտրեց, մյուսին չնախընտրեց»:

Պոլսո համայնքի նշանավոր գործիչներից Պետրոս Շիրինօղլուի հրաժարումը Նախաձեռնարկ մարմնի կազմից էլ բացատրեց նրանով, որ Շիրինօղլին այդ կառույցի աշխատանքն ավելի շատ տեխնիկական գործ է համարել՝ ցանկերի ճշտում և այլն և անհրաժեշտություն չի տեսել իր ներկայությունը, դուրս է եկել, սակայն տեղեկացրել է, որ ամեն ինչով պատրաստ է օգնել կառույցի աշխատանքներին: Ինչ վերաբերում է համացանցում այդ առիթով ծավալված քննարկումներին, Գարեգին արք. Բեքչյանն ասաց, որ հայ ժողովրդի մեջ միշտ կան նման քննարկումներ, մարդիկ կան, որ առանց ետին քննարկումների չեն կարող. «Բոլորին էլ չենք կարող պատասխանել կամ լռեցնել, մարդիկ իրենց ազատությունը գտել են համացանցում, ինչ ուզում գրում են»,-ասաց Պոլսո պատրիարքական տեղապահը:

Գարեգին արք. Բեքչյանը, մեր հարցմանն ի պատասխան, թե համայնքում արդյոք դեռ կա՞ նախկին լարվածությունը՝ պատրիարքական հարցերի շուրջ, ասաց. «Ո՛չ, թուլացել է այդ լարվածությունը: Հանդարտ է իրավիճակը, քան՝ առաջ էր: Ես ինքս էլ հանդարտ մարդ եմ, այդ էլ է օգնում, որ իրավիճակը լարված չլինի: Աշխատում են: Ժողովները լավ անցան: Նախաձեռարկ մարմնի աշխատանքները շարունակվում են, ես չեմ մասնակցում, անհրաժեշտ չէ իմ ներկայությունը: Այլ հարցեր կան, որոնցով զբաղված եմ, հիմա այստեղ եկա, հետո գործով Ֆրանսիա պիտի գնամ»:

Նա նաև տեղեկացրեց, որ այս ընթացքով հավանաբար դեպտեմբերին տեղի կունենա պատրիարքի ընտրությունը: Ըստ նրա, ավելի շուտ հնարավոր չէ, քանի որ մինչև հոկտեմբեր հազիվ կարողանան ընտրական ցանկերը պատրաստել, որոնք խառն են, ժամանակ է պահանջվում, հետո պատրիարքարանը կորոշի ընտրության անցկացման օրը, կդիմի պետության հավանությունը ստանալու, պետությունն էլ կվավերացնի:

Խոսելով թեկնածուների մասին, Գարեգին արք. Բեքչյանն ասաց, որ մինչև հիմա շրջանառվող անուններին կրկին անուններ կարող են ավելանալ: «Թուրքիայում ծնված այլ եկեղեցականներ էլ կան, որոնք իրավունք ունեն մասնակցելու պատրիարքական ընտրությանը: Կարգը պահանջում է, որ մենք նամակ գրենք բոլորին և հարցնենք՝ թեկնածո՞ւ են, թե՞ ոչ: Եթե թեկնածու լինեն, պիտի հրավիրենք Պոլիս և ժողովրդին ծանոթացնենք նրանց:

Այդպիսի մի յոթ-ութ հոգի կան: Խաժակ Սրբազանը կարող է լինել, Նավասարդ Սրբազանի հայրն էլ պոլսեցի է, ծագման առումով ինքն էլ իրավունք ունի առաջադրվելու: Միքայել Սրբազանի հայրն էլ Թուրքիայում է ծնվել՝ Կիլիկիայում: Երուսաղեմի Սևան Սրբազանի հայրն էլ Թուրքայում է ծնվել, էլի անուններ կան, թող գան, ես ոչ մի խնդիր չունեմ: Աստված թող տնօրինի»,-ասաց մեր զրուցակիցը:

Մեր զրույցի ընթացքում Սրբազանը նաև հայտնեց, որ Պոլսո պատրիարքական ընտրության նախապատրաստական աշխատանքների ընթացքը ներկայացրել է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպմանը, վերջինս գոհ է աշխատանքներից. «Խաղաղությամբ լուծենք այս հարցը»,-ասաց Գարեգին արք. Բեքչյանը: