«Երկիր Ծիրանին» լքած Մարինա Խաչատրյանը գտնում է, որ Գագիկ Ծառուկյանը հսկայածավալ գործ է արել հայրենիքի համար․ նա ԲՀԿ-ի ցուցակում է

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Երկիր Ծիրանի» կուսակցության շարքերը լքած Մարինա Խաչատրյանը ԲՀԿ-ի ցուցակում է՝ 24-րդ համարում․ «Ե՛վ իմ ծրագրերը, և՛ ԲՀԿ-ի ծրագրերը նույն ուղղությամբ էին գնում։ Արդեն ժամանակն է, որպեսզի մենք կառուցենք մեր երկիրը, և այդ սկզբունքը ես տեսա ԲՀԿ-ի ծրագրում, լավ ուսումնասիրեցի Գագիկ Ծառուկյանի կատարած աշխատանքը և տեսա, որ հսկայածավալ գործ է արել նա մեր հայրենիքի համար», – Factor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով, թե ինչու համաձայնվեց ընդգրկվել ԲՀԿ-ի ցուցակում, ասաց Մարինա Խաչատրյանը։

Վերջինս իր նոր հիմնած «Արժանապատիվ Հայաստան» կուսակցությամբ չմասնակցեց ընտրություններին, քանի որ կուսակցությունը չուներ իրավական գրանցում։ Մարինա Խաչատրյանը նաև անդրադարձավ Գոռ Վարդանյանի և իր միջև եղած միջադեպին։ Հարցինք, թե ինչ փոխվեց, որ ամիսներ առաջ Մարինա Խաչատրյանը հայտարարում էր, թե Գոռ Վարդանյանը իրեն բռնության է ենթարկել, իսկ հիմա ասում է «փրկել է», Խաչատրյանը պատասխանեց․ «Ես չեմ ասել փրկել է, այլ ասել եմ պաշտպանել է»։

Ըստ Խաչատրյանի այդ հրմշտոցի արդյունքում ինքը կարող էր քաղաքապետարանի հինգերորդ հարկից վայր ընկնել, բայց Գոռ Վարդանյանը պաշտպանել է իրեն, և այդ օրվա միջադեպը անդառնալի հետևանքներ չի ունեցել։

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 13-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը ապակյա տարաներով կոյուղաջուր էր փորձում մոտեցնել Տարոն Մարգարյանին, որից հետո ավագանու նիստը վերածվեց ծեծկռտուքի։ Գոռ Վարդանյանը Մարինա Խաչատրյանին գրկած հեռացրեց դահլիճից, վերջինս հայտարարեց, որ իր նկատմամբ բռնություն կիրառողների շարքում է նաև Գոռ Վարդանյանը, իսկ այսօր արդեն, ասում է, որ հետահայաց նայելով կարող է փաստել՝ նա պաշտպանել է իրեն։