Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերը «առանձնահատուկ քննարկում են պահանջում»․ Պուտին

Լուրեր

26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 19:51
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
26.11.2026 | 19:41
Արտաշատում տղամարդը հարսնացուին ապօրինի պահել է տներից մեկում․ նա ձերբակալվել է
26.11.2026 | 19:27
Սերբիայում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 27-ին
26.11.2026 | 19:13
Պետական փող՝ հեռուստաընկերություններին․ ով որքան է ստացել, ինչ  հանրօգուտ բովանդակություն արտադրել
26.11.2026 | 19:00
Ո՞վ Արզաքանցյանին Մերգելյանի տնօրեն նշանակեց․ Մոսկվայի որոշումն ու «Գույք՝ պարտքի դիմաց»-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.11.2026 | 18:49
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով
Բոլորը

Հայ ժողովրդի հետ դարեր շարունակ եղել են հատուկ հարաբերություններ, եթե հայ ժողովրդին ձեռնտու է այս կամ այն որոշումը, խնդրեմ, մենք դեմ չենք լինի։ Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս այսօր՝ մայիսի 9-ին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Բայց, իհարկե, մենք պետք է նկատի ունենանք որոշ հանգամանքներ, որոնք կարևոր են և՛ մեր, և՛ մեր գործընկերների համար։ Դե, օրինակ, մեր ապրանքաշրջանառությունը Հայաստանի հետ հիմա նվազել է, նախորդ տարի, նախանցյալ տարի շատ ավելի մեծ էր, բայց, այնուամենայնիվ, 7 միլիարդ դոլար է 2025 թվականի դրությամբ։ Եթե ​​նկատի ունենանք, որ երկրի ՀՆԱ-ն 29 միլիարդ է, ապա սա լուրջ թիվ է։ Եվ Հայաստանը զգալի առավելություններ է ստանում ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Այն վերաբերում է գյուղատնտեսությանը, վերաբերում է վերամշակող արդյունաբերությանը, վերաբերում է մաքսային և այլ տուրքերին և այլն, և այլն»,-ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ ճիշտ կլիներ, որ և՛ բնակչությունը՝ Հայաստանի քաղաքացիները, և՛ ՌԴ-ն՝ որպես գլխավոր տնտեսական գործընկեր, որքան հնարավոր է շուտ կողմնորոշվեն։

«Օրինակ, կարելի է հանրաքվե անցկացնել։ Դա մեր գործը չէ, բայց, սկզբունքորեն, միանգամայն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հարցնել Հայաստանի քաղաքացիներին, թե որն է լինելու նրանց ընտրությունը։ Դրան համապատասխան՝ մենք էլ հետևություններ կանեինք և կգնայինք մեղմ, քաղաքակիրթ և փոխշահավետ «բաժանման» ճանապարհով։ Ի վերջո, հասկանո՞ւմ եք, մենք հիմա ապրում ենք այն ամենը, ինչ կատարվում էր ուկրաինական ուղղությամբ։ Իսկ ինչի՞ց սկսվեց ամեն ինչ։ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելուց կամ անդամակցելու փորձից»,-նշել է նա՝ հավելելով, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերը «առանձնահատուկ քննարկում են պահանջում»։

Տեսանյութը՝ այստեղ։