Ինձ համար որևէ կերպ բացատրելի չէ այս նախնական քարոզարշավը. Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին աննախադեպ հաջողություն է ունենալու: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը՝ տեղեկացնելով, որ կուսակցությունն ակտիվորեն զբաղված է նախընտրական քարոզարշավի նախապատրաստական աշխատանքներով:

«Մարդկանց մեծ հոսք կա, ովքեր ցանկանում են օգնել, և ես հաճելիորեն զարմացած եմ: Այս վեց ամիսների ընթացքում, երբ նախարարական պարտականություններ էի կատարում, հեռու էի մնացել կուսակցական աշխատանքներից, բայց տեսնում եմ մեծ աջակցություն մարդկանց կողմից»,- ասաց Մանե Թանդիլյանը:

Նրա փոխանցմամբ՝ գրեթե պատրաստ են թե՛ կուսակցության նախընտրական ծրագիրը, թե՛ կարգախոսը: Առաջիկա օրերին դրանք կներկայացվեն հանրությանը:

Մեր հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում իշխող ուժի ներկայացուցիչների՝ այս ընթացքում ունեցած մարզային այցելություններին, ինչպես նաև նոյեմբերի 24-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քայլերթին, Թանդիլյանն ասաց. «Հիմա որևէ բան նախաձեռնելու կարիք չկա: 12 օր ժամանակ կա, որի ընթացքում բոլոր ուժերը, այդ թվում՝ իշխող ուժը, ունեն հնարավորություն հանդիպումներ նախաձեռնելու: Ես գտնում եմ, որ այս պարագայում ճիշտ չէ շարունակել այդ ճանապարհով գնալ, որովհետև այսպես թե այնպես շահեկան վիճակում է գտնվում իշխող ուժը: Հետևաբար, ինձ համար որևէ կերպ այս նախնական քարոզարշավը բացատրելի չէ»:

Մանե Թանդիլյանի համար տարօրինակ են այն հայտարարությունները, որոնք հնչում են «Իմ քայլը» դաշինքի որոշ անդամների կողմից՝ քարոզարշավի ընթացքում քաղաքական դաշտը կրկին սևերի և սպիտակների բաժանելու մասին:

«Ինձ որևէ կերպ չի անհանգստացնում այդ սև ու սպիտակի բաժանումները, ես գտնում եմ, որ մեր քաղաքացիները հասցրել են խոհեմություն և ողջախոհություն ձեռք բերել այս ամիսների ընթացքում: Նրանք մարդկանց, քաղաքական գործիչներին գնահատելու են իրենց գործունեությամբ»,- շեշտեց Թանդիլյանը:

Հարցազրույցի ընթացքում Մանե Թանդիլյանն անդրադարձավ նաև թոշակների հնարավոր բարձրացումներին, ինչպես նաև պաշտոնավարման ընթացքում ունեցած ձեռքբերումներին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան