Եթե մինչև այս տարեվերջ չստորագրեինք, կկորցնեինք այդ գումարը. Էրիկ Գրիգորյանը՝ աննախադեպ դրամաշնորհի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Եթե մինչև այս տարեվերջ չստորագրեինք, կկորցնեինք այդ գումարը: Այսօր՝ նոյեմբերի 22-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով 23 մլն եվրոյի դրամաշնորհային ծրագրի մասին հարցին:

«Պրոցեսը բավական երկար է տևել: Նախորդ տարիներից եկող գումար էր, և եթե մինչև այս տարվա վերջ չէինք ստորագրում, աշխատանք չէինք տանում, կորցնում էինք այդ գումարը: Ոչ միայն մենք, այլ նաև և՛ ֆինանսների նախարարությունը, և՛ ԱԳՆ բավական աշխատել են, որ այդ գումարը ստանանք»,- հավելեց պաշտոնյան:

Նշենք, որ խոսքը Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի միջև ստորագրված «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման»՝ 23 մլն 208 հազար դոլարի դրամաշնորհային համաձայնագրի մասին է: 8-ամյա ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է ապահովել կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը:

Դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների և բնական հուշարձանների բարելավում ու կառավարում, անտառների կայուն կառավարում, անտառային լանդշաֆտը և անտառները վերականգնելու միջոցառումներ, ընտրված հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումներ, էկոզբոսաշրջությունը խթանելու միջոցառումներ, ինչպես նաև  խորհրդատվական ծառայություններ տրամադրել:

Ըստ բնապահպանության նախարարության՝ ծրագրի իրականացման համար թիրախային տարածքներն աշխարհագրորեն սահմանափակված չեն, այն հնարավոր է իրագործել Հայաստանի ցանկացած վայրում: Ակնկալվում է, որ դրամաշնորհային այս ծրագրով հնարավոր կլինի Հայաստանում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հստակ արդյունքներին ուղղված լայնածավալ միջոցառումներ իրականացնել:

 

Մանրամասները՝ տեսանյութում