Աճող սպառնալիքներ և դրանց հակազդելու ոչ բավարար քայլեր եմ տեսնում․ Արթուր Բաղդասարյան

Լուրեր

20.10.2026 | 11:20
Կանանց պահանջներն ու առաջարկները՝ կենսաբազմազանության պահպանման օրակարգում․ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 11:08
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքաը ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 11:00
Երևանի երկու առևտրի կետերում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել
20.10.2026 | 10:48
ՀՀ դեսպանը Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայ ուսանողների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները
20.10.2026 | 10:37
Ուիթկոֆն Օսլոյում կհանդիպի Զելենսկիի հետ, ապա կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների․ ԶԼՄ-ներ
20.10.2026 | 10:24
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
20.10.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ
20.10.2026 | 10:02
Ռոնալդուն 30 օրով հեռացվել է Պորտուգալիայի հավաքականից
20.10.2026 | 09:50
Հրահանգում եմ և հրամայում եմ` ժողովրդավարության կանոններից չշեղվեք, կոշտ արձագանք է լինելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 09:35
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
Բոլորը

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հեղափոխությանը հաջորդած յոթ ամիսները բավարար չի համարում 30 տարվա ախոռները մաքրելու համար և վստահեցնում է, որ ժամանակն է երկրի զարգացման համար հստակ ծրագիր ներկայացնել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Բաղդասարյանը՝ նշելով, որ մտահոգված է երկրի ռազմավարական, սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում ծրագրերի  բացակայությամբ։

«Կարծում եմ՝ այս ընտրությունների միջոցով երկրում անպայման պետք է ձևավորվի այնպիսի խորհրդարան, իշխանություն, որն ի վիճակի կլինի ազգի առջև ծառացած սոցիալ-տնտեսական հարցերը լուծել»,- ասաց ՕԵԿ առաջնորդը։

Նա նշեց, որ հեղափոխության  գլխավոր նպատակը պետք է լինի նոր Հայաստանի զարգացման այնպիսի հնարավորության ստեղծումը, որ հեղափոխության արդյունքները ժողովրդի համար շոշափելի լինեն:

«Տեսնում եմ աճող սպառնալիքներ, աճող մարտահրավերներ և դրանց հակազդելու ոչ բավարար քայլեր ու գործողություններ: Վերջին տարիների ընթացքում բազմիցս քննադատել եմ նախաձեռնողական արտաքին քաղաքականության բացակայությունը, որը Հայաստանի համար առաջացրել է մարտահրավերներ: Այս մրցակցող տարածաշրջանում տեսնում ենք, որ Հայաստանի առջև լրջագույն նոր սպառնալիքներ ու մարտահրավերներ են առաջ գալիս, որին ի զորու է դիմակայել միայն ուժեղ և համախմբված քաղաքական թիմը»,- ասաց Արթուր Բաղդասարյանը: