Արթուր Բաղդասարյանը դեմ է աննպատակ կոալիցիաներին ու չի բացառում ՔՊ-ի հետ կոալիցիան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը պնդում է, որ որոշել է իր քաղաքական թիմով մասնակցել ընտրություններին, քանի որ ունի դրա համար անհրաժեշտ մի քանի նկատառում։

«Մենք առաջինն ենք հայտարարել, որ հեղափոխությունը կապիտալիզացնելու համար ընտրություններ են պետք: Պատճառ է նաև երկրի ռազմավարական զարգացման տեսլականի բացակայությունը։ Մենք ներկայացնում ենք 50 կոնկրետ քայլ, որոնք կօգնեն կառուցել նոր Հայաստան»,- ասաց Բաղդասարյանը: Նրա գլխավորած կուսակցությունը հույս ունի, որ կարժանանա ժողովրդի վստահության քվեին, քանի որ մեծ ներուժ ունի հայրենիքն առաջ տանելու համար։

Հարցին՝ հնարավո՞ր է ընտրություններից հետո ՔՊ-ից կոալիցիա կազմելու առաջարկ ստանան և ընդունեն, ՕԵԿ առաջնորդը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանի հետ եղել են և՛ փոխադարձ քննադատություններ, և՛ փոխադարձ համատեղ աշխատանք: Մենք խոսում ենք մի նոր ապագայի ու անցյալի մասին։ Ես վստահեցնում եմ, որ ՕԵԿ-ը երբեք չի լինի որևէ կոալիցիայում, որտեղ չի ունենա որոշումների վրա ազդելու հնարավորություն: Եթե մենք ունենանք որոշումների վրա իրական ազդեցություն, ապա կարող ենք քննարկել նման կոալիցիայի հավանականությունը որևէ քաղաքական ուժի հետ: Խոսքը չի վերաբերում միայն «Քաղաքացիական պայմանագրին։ Մենք աննպատակ կոալիցիաներին դեմ ենք, որտեղ խանդը սիրուց ուժեղ է»: