ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է իրականացնել ագրոմիջոցառումներ լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ

Լուրեր

20.10.2026 | 11:20
Կանանց պահանջներն ու առաջարկները՝ կենսաբազմազանության պահպանման օրակարգում․ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 11:08
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքաը ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 11:00
Երևանի երկու առևտրի կետերում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել
20.10.2026 | 10:48
ՀՀ դեսպանը Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայ ուսանողների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները
20.10.2026 | 10:37
Ուիթկոֆն Օսլոյում կհանդիպի Զելենսկիի հետ, ապա կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների․ ԶԼՄ-ներ
20.10.2026 | 10:24
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
20.10.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ
20.10.2026 | 10:02
Ռոնալդուն 30 օրով հեռացվել է Պորտուգալիայի հավաքականից
20.10.2026 | 09:50
Հրահանգում եմ և հրամայում եմ` ժողովրդավարության կանոններից չշեղվեք, կոշտ արձագանք է լինելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 09:35
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
Բոլորը

Հաշվի առնելով 2018 թվականին լոլիկի հարավամերիկյան ցեցի (Tuta
absoluta) մեծ տարածումն ու զարգացումը և դրա հետևանքով մորմազգի
մշակաբույսերի (լոլիկ, սմբուկ, տաքդեղ, կարտոֆիլ և այլն) ցանքերին հասցված
վնասը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է Արարատյան
հարթավայրի և նախալեռնային գոտու հողօգտագործողներին ընթացիկ տարվա
աշնան-ձմռան ամիսներին իրականացնել հետևյալ ագրոմիջոցառումները՝
• աշնանը՝ բերքահավաքից հետո, հավաքել և ոչնչացնել կամ առնվազն 50 սմ
խորությամբ հորել մորմազգի մշակաբույսերի փրերը (կանաչ զանգվածը), ինչպես
նաև դաշտերը շրջապատող հարակից տարածքների մորմազգի մոլախոտային
բուսականությունը,
• դաշտերում, որոնք նախատեսվում են հաջորդ տարի մորմազգի մշակաբույսերի
ցանքի կամ սածիլման համար, ուշ աշնանը կատարել հողի խորը վար,
• ձմռանը՝ հունվար ամսին, երբ հողը սառած է, կատարել կրկնավար,որի
արդյունքում՝ վարելաշերտի ստորին հատվածում պատսպարված վնասատուներն ու
հիվանդությունների հարուցիչները, տեղափոխվելով հողի մակերես, կոչնչանան:
• կիրառել ցանքաշրջանառություն, մորմազգիներով նախկինում զբաղեցրած
տարածքներում բացառել նույն ընտանիքի մշակաբույսերի մշակությունը:
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ բարձր
արդյունավետություն ապահովելու համար պետք է կիրառել պայքարի համալիր
միջոցառումներ: 2019 թվականի վեգետացիայի ընթացքում անհրաժեշտ պայքարի
միջոցառումերի վերաբերյալ հողօգտագործողներին պարբերաբար կտրվի
համապատասխան մասնագիտական խորհրդատվություն ու աջակցություն: