Սերդար Քըլըչը՝ Բաքվի թիրախում. Ադրբեջանում նրան մեղադրում են Հայաստանի հանդեպ «սիրո մեջ»

Լուրեր

06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
Բոլորը

Ադրբեջանական իշխական լրատվամիջոցներն արշավ են սկսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի դեմ։ Վերջինը Երևանում մասնակցում էր համաժողովի, որի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանում «իրեն զգում է՝ ինչպես տանը»։

Նրա հայտարարությունները դուր չեն եկել Բաքվի քարոզչամեքենային։ Ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները նշում են, թե նրա հռետորաբանությունը հակասում է թուրքական իշխանությունների պաշտոնական գծին և կարող է ընկալվել որպես ազգային շահերից շեղում։

Իշխանական Oxu. az-ը, մասնավորապես, գրել է, թե Քըլըչի հայտարությունները «Հայաստանում այնքան տարօրինակ են, որ թվում է, թե նա հյուր չէ Երևանում, այլ տանտեր։ Իր ելույթում Սերդարն ինքն է պնդում, որ իրեն զգում է՝ ինչպես տանը», գրել է ադրբեջանական լրատվամիջոցը։

«Անհնար է չզարմանալ թուրք դիվանագետի հայտարարություններից, չհաշված այն հարմարավետության զգացումը, որը զգացել է այն երկրում, որտեղ երկու շաբաթ առաջ այրվել է իր երկրի դրոշը։ Սերդար Քըլըչի խոսքերը ցույց են տալիս, որ նա ամեն ինչից վեր է դասում ոչ թե իր երկրի, այլ հայերի շահերը, և անում է ամեն ինչ այդ նպատակին հասնելու համար։ Ընդգծելով, որ Լոս Անջելեսում և Բեյրութում իր աշխատանքի ընթացքում ապրել է հայերի մեջ, դիվանագետը նշել է, որ կարգավորման գործընթացի հենց սկզբից ինքը մի շարք առաջարկներ է արել իր հայ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, և որ այդ առաջարկներն անելիս առաջնորդվել է հայերի շահերով, այլ ոչ թե Թուրքիայի։ Այս հայտարարությամբ նա նկատի ուներ միայն այն, որ երկար տարիներ ապրել է հայերի մեջ և լավ է ճանաչում նրանց»,- գրում է լրատվամիջոցը։

Նշվում է, թե «Քըլըչի հայտարարություններն արտացոլում են ոչ թե թուրքական պետության, այլ Սերդար Քըլըչի անձնական դիրքորոշումը»։

«Սերդար Քըլըչին, ով իրեն զգում է ինչպես տանը Երևանում, պետք է հիշեցնել, որ իր «տան» կենտրոնում կանգնեցվել է, այսպես կոչված, Հայոց ցեղասպանությանը նվիրված հսկայական հուշարձան, և նրա մասնակցած գագաթնաժողովի բազմաթիվ մասնակիցներ խոնարհվել են դրա առջև։ Այս հուշարձանը մարմնավորում է համաշխարհային պատմության մեջ թուրքական պետության և ժողովրդի նկատմամբ ամենամեծ զրպարտչական ճնշումներից մեկը»,- գրել է լրատվամիջոցը, որը զբաղվում է Հայոց ցեղասպանության ժխտմամբ։

Ադրբեջանական իշխանական տարբեր աղբյուրներում Քըլըչի վերաբերյալ նման բովանդակությամբ տարբեր հոդվածներ են հրապարակվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի