Ռուսաստանի մասնակցությունը Վենետիկի բիենալեին պատժամիջոցների խախտում է․ ԵՄ

Լուրեր

06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
Բոլորը

Եվրոպական հանձնաժողովը զգուշացրել է Իտալիայի կառավարությանը՝ վարչապետ Ջորջիա Մելոնիի գլխավորությամբ, ինչպես նաև Վենետիկի բիենալեի կազմակերպիչներին, որ Ռուսաստանի մասնակցությունը հեղինակավոր մշակութային ֆորումին խախտում է ԵՄ պատժամիջոցները։ Այս մասին հաղորդել է բրիտանական The Financial Times -ը՝ վկայակոչելով Եվրոպական հանձնաժողովի նամակի պատճենը, գրում է DW-ն։

Նամակում ընդգծվում է՝ քանի որ բիենալեի ռուսական տաղավարը պատկանում է Պուտինի կառավարությանը, դրա ֆինանսավորումը Կրեմլին անուղղակի տնտեսական աջակցություն է, ինչն արգելված է պատժամիջոցների մասին օրենսդրությամբ: Բիենալեի ղեկավարությունն ունի 30 օր պատասխանելու համար:

Եվրոպական հանձնաժողովի Մշակույթի գործակալության բիենալեի կազմակերպիչներին ուղղված նամակում, մասնավորապես, ասվում էր. «ԵՄ պատժամիջոցները չկատարելով՝ բիենալեն կասկածի տակ է դրել ԵՄ արժեքները պահպանելու իր հանձնառությունը։ Եվրոպացի հարկատուների կողմից ֆինանսավորվող մշակութային միջոցառումները պետք է պաշտպանեն ժողովրդավարական արժեքները, խթանեն բաց երկխոսությունը, բազմազանությունը և խոսքի ազատությունը՝ արժեքներ, որոնք այսօր չեն հարգվում Ռուսաստանում»։

Իտալիայի կառավարությանն ուղղված առանձին նամակում էլ նշվում է, որ «Ռուսաստանի կողմից բիենալեին ռուս նկարիչների պատվիրակության մասնակցության համար կատարված ցանկացած ծախս, ամենայն հավանականությամբ, կարող է դասակարգվել որպես անուղղակի տնտեսական աջակցություն»։

Մարտին Եվրահանձնաժողովը սպառնացել էր դադարեցնել ցուցահանդեսի եռամյա 2 միլիոն եվրոյի դրամաշնորհը՝ «խստորեն դատապարտելով» որոշումը, որն «անհամատեղելի է ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դաժան ագրեսիային կոլեկտիվ արձագանքի հետ»։

Բիենալեի նախագահ Պիետրանջելո Բուտաֆուոկոյի կողմից Ռուսաստանին մասնակցելու թույլտվություն տալու որոշումը՝ 2022 թվականին Ուկրաինա ներխուժելուց ի վեր առաջին անգամ, Մելոնիի կառավարությանը դրել է անհարմար դրության մեջ։ Վարչապետն ինքը անցյալ շաբաթ լրագրողներին ասել է, որ համաձայն չէ որոշման հետ, բայց նշել է, որ բիենալեն ինքնավար կազմակերպություն է։

«Ես նման որոշում չէի կայացնի նրա փոխարեն»,- ասել է նա։

Բուտաֆուոկոն, որը նշանակվել է Մելոնիի կենտրոնամետ աջ կոալիցիայի կողմից 2024 թվականին, մերժել է ինչպես Բրյուսելի, այնպես էլ Իտալիայի մշակույթի նախարար Ալեսանդրո Ջուլիի պնդումը ՌԴ-ին ցուցահանդեսին մասնակցությունը մերժելու մասին՝ հղում անելով խոսքի ազատության նկատմամբ իր հանձնառությանը։

Բիենալեի ռուսական տաղավարը կառավարվում է Smart Art ընկերության կողմից, որը հիմնադրվել է Եկատերինա Վինոկուրովայի և Անաստասիա Կարնեևայի կողմից: Կարնեևան թոշակի անցած գեներալի դուստր է, պետական ​​պաշտպանական կոնգլոմերատի՝ «Ռոստեխ»-ի փոխտնօրենը: Վինոկուրովան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի դուստրն է։

ԵՄ-ի դժգոհությունը մեղմելու փորձով կազմակերպիչները որոշել էին ռուսական տաղավարը բացել միայն հրավիրված հյուրերի՝ քննադատների և ընտրված այցելուների համար՝ նախնական դիտումների և մինչև ուրբաթ տևող վերնիսաժի համար: Տաղավարը փակ կլինի մայիսի 9-ից, երբ բիենալեն կբացվի լայն հանրության համար։

Կիևը հայտարարել է, որ հեղինակավոր ֆորումը «չպետք է դառնա հարթակ՝ Ռուսաստանի կողմից ուկրաինացի ժողովրդի և մշակութային ժառանգության դեմ ամեն օր կատարվող պատերազմական հանցագործությունները սպիտակեցնելու համար»: 2022 թվականին ռուսական տաղավարը փակվել է, երբ երկիրը ներկայացնելու համար ընտրված նկարիչները հրաժարվել էին բացել ցուցահանդեսը՝ ի նշան պատերազմի դեմ բողոքի:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի