Ռազմավարական գործընկերություն ունենք ԵՄ-ի հետ և դեռ ամուր կապերը պահում ենք ՌԴ-ի հետ․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել ԵՄ-ի հետ, շատ սերտ հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ, ռազմավարական գործընկերություն ունենք Չինաստանի, Ղազախստանի հետ և դեռ մեր ամուր կապերը պահում ենք Ռուսաստանի հետ։ Այս մասին «Երևանյան երկխոսություն» համաժողովի պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Բայց նպատակը դիվերսիֆիկացնելն է այդ ուղիները, շուկաները և ընդհանուր առմամբ կապերը։ Մեր նպատակը սա է։ Ամփոփելով կամ ավելի կարճ եթե ասելու լինեմ՝ «ռազմավարական ինքնավարություն» եզրույթը, որը շատ մեծ տարածում ունի Հնդկաստանում և այլուր, մեզ համար դա հավասարակշռող, բալանսավորող մոտեցում ենք ընդունում շուկաների, գործընկերների»,- նշեց Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը նշել է, որ տասնամյակներ շարունակ հայկական քաղաքական միտքը հիմնված է եղել այն համոզմունքի վրա, որ թշնամական միջավայրում անհրաժեշտ է ունենալ «մեկ ուժեղ, մեծ եղբայր», ով կպաշտպանի երկիրը։

«Երբ ժամանակը եկավ և մենք իսկապես այդ պաշտպանության կարիքն ունեինք, մեծ ընկերոջ օգնությունը տեղ չհասավ։ Սա մեծապես փոխեց արտաքին քաղաքականության վերաբերյալ մեր տեսակետը ոչ միայն էլիտայի, այլև լայն հասարակության շրջանում»,- ընդգծեց նախարարը։

Ըստ Միրզոյանի՝ Հայաստանին արդեն հաջողվել է ինչ-որ չափով նվազեցնել քաղաքական, տնտեսական և էներգետիկ կախվածությունը մեկ կենտրոնից  և զգալիորեն ընդլայնել գործընկերների շրջանակը։ ԱԳ նախարարը հատուկ խոսել է նաև TRIPP-ի մասին, նշել, որ ծրագիրը ներառում է երկաթուղիներ, համացանցային մալուխներ և միգուցե ապագայում՝ նավթի, գազի խողովակաշարեր։ 

Մանրամասները՝ տեսանյութում։