Սաակաշվիլին և վրացական ընդդիմությունը դժգոհել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում անցկացնելու կապակցությամբ՝ Թբիլիսիի փոխարեն․ անդրադարձ

Լուրեր

12.05.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.05.2026 | 23:16
Հոսպիտալացվել է Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենը
12.05.2026 | 23:05
Պուտինին զեկուցել են «Սարմատ» հրթիռային համակարգի հաջող փորձարկման մասին
12.05.2026 | 22:52
Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարները հայտարարել են, որ Իրանը չպետք է Հորմուզի նեղուցը որպես զենք օգտագործի
12.05.2026 | 22:39
Հայաստանն արել է ավելին, քան ակնկալվում էր ԵՄ վիզաների ազատականացման այս փուլում. Արփինե Սարգսյան
12.05.2026 | 22:25
Վոլոդինը հայտարարել է, թե Զելենսկիի հրավերը Երևան «չի կարելի բարեկամական քայլ համարել»
12.05.2026 | 22:14
Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է պարարվեստի մի շարք ներկայացուցիչների
12.05.2026 | 21:57
ՆԳՆ-ն ընտրակաշառքի վերաբերյալ 19 հաղորդում է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե
12.05.2026 | 21:47
Հայացք՝ դեպի Մոսկվա․ ինչպես են քաղաքական ուժերը վերաբերվում Պուտինի սպառնալիքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 21:30
Քոչարյանն ու Սարգսյանը գազի փականը ՌԴ-ի ձեռքն են տվել, մեզ ասում են՝ խելոք մնացեք, թե չէ՝ ՌԴ-ն կջղայնանա․ արդար չէ․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 21:14
Գանայի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
12.05.2026 | 21:01
Կեղծ ինքնություններ, քրեական անցյալ, կրեմլյան նարատիվներ․ Wyoming Star-ի նոր թողարկման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 20:51
Քալիֆորնիայում քաղաքապետերից մեկը խոստովանել է, որ աշխատել է Չինաստանի համար որպես չգրանցված օտարերկրյա գործակալ
12.05.2026 | 20:43
Երևանում վիճաբանության ընթացքում 53-ամյա տղամարդը կրակոց է արձակել օդ. նա հայտնաբերվել է. ՆԳՆ
12.05.2026 | 20:30
Վթար Գյումրիում. մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել մայթեզրին
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը բանտարկված է, մեկնաբանել է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը, որը տեղի է ունեցել Երևանում՝ այն որակելով որպես «պատմական թյուրըմբռնում և անարդարություն»։ Նա, վրաց այլ ընդդիմադիր գործիչների հետ միասին, իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը մեղադրել է գագաթնաժողովը Թբիլիսիում չանցկացնելու և Վրաստանին արևմտյան գործընկերներից հեռացնելու համար։ Այս մասին ասվում է OC Media-ի անդրադարձում։

Սաակաշվիլին, որի պաշտոնավարումը 2003-2012 թվականներին նշանավորվել է Արևմուտքի հետ հարաբերությունների խորացմամբ, սոցիալական ցանցերում գրառման մեջ Թբիլիսին անվանել է «Կովկասի պատմական կենտրոն»։ Նա նաև նշել է, թե «ԵՄ ինտեգրացիան սկսվել է Վրաստանից», և նա, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկու և Շվեդիայի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտի հետ միասին ԵՄ-ի և արևելաեվրոպական վեց հարևանների, այդ թվում՝ Վրաստանի և Հայաստանի միջև համատեղ քաղաքական նախաձեռնության՝ Արևելյան գործընկերության «նախաձեռնողն» է եղել։

«Եվ պատմության մեջ առաջին անգամ ամբողջ Եվրոպան գալիս է Կովկաս, թռչում է Թբիլիսիի կողքով և շարունակում ևս 40 րոպե՝ հասնելու համար Երևան։ Ասացե՛ք ինձ, եթե իմ ուղղությունը շարունակվեր, ո՞ւր կժամանեին 50 առաջնորդներ՝ այստե՞ղ, թե՞ Երևան»։

Հայաստանն առաջին կովկասյան երկիրն է, որը հյուրընկալում է ԵՔՀ գագաթնաժողովը՝ 2022 թվականին դրա ստեղծումից ի վեր։ Գագաթնաժողովին մասնակցել են շուրջ 50 համաշխարհային առաջնորդներ և մի շարք միջազգային կազմակերպություններ։ Մասնակիցների թվում էին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։

Սաակաշվիլիի խոսքով՝ «սա այն գինն է», որը Վրաստանը վճարում է 2012 թվականի ընտրությունների համար՝ խորհրդարանական քվեարկության, որը վերջ դրեց նրա «Միացյալ ազգային շարժման» 9 տարվա կառավարմանը և իշխանության բերեց «Վրացական երազանք» կուսակցությանը։ Քննադատները լայնորեն մեղադրում են վերջինին Վրաստանի ավանդական արևմտյան գործընկերների հետ հարաբերությունները սրելու մեջ, ինչը «Վրացական երազանքը» հերքել է, փոխարենը մեղադրել Արևմուտքին և ներքին ընդդիմությանը հարաբերությունների վատթարացման մեջ։

Սաակաշվիլին հիշել է «Վրացական երազանքի» հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի 2013 թվականի խոսքերը, երբ նա գովաբանել էր Հայաստանի արտաքին հարաբերությունները՝ պնդելով, որ այդ ժամանակ Երևանը գերազանց կապեր ուներ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ։

«Իվանիշվիլին 2013 թվականին ասել է, որ այն ժամանակվա Հայաստանի արտաքին քաղաքականությունն օրինակելի էր իր համար։ Եվ հիմա Վրաստանը հայտնվել է այն վիճակում, որտեղ Հայաստանը գտնվում էր 2013 թվականին, մինչդեռ Հայաստանն առաջ է գնացել՝ հասնելով այնտեղ, որտեղ Վրաստանը գտնվում էր 2012 թվականից առաջ»,- նշել է Սաակաշվիլին։

Նա նաև պնդել է, թե իր նախագահության տարիներին Վրաստանում ատոմակայան կառուցելու վերաբերյալ «սկզբունքային» համաձայնություն է ձեռք բերվել ֆրանսիական Areva ընկերության՝ ատոմային էներգիայի ոլորտում մասնագիտացած ֆրանսիական խմբի հետ։ Նրա խոսքով՝ «այսօր Հայաստանը ստանձնել է նաև այս նախագիծը՝ այլ եվրոպական օգուտների հետ մեկտեղ»։

«Իվանիշվիլին սկզբունքորեն չի ուզում եվրոպական փող, քանի որ դա կհարստացներ ամբողջ բնակչությանը: Նրա համար ռուսական փողը երաշխիք է իր և իր մերձավոր շրջապատի հետագա հարստացման համար»,- նշել է նա։

Areva-ն, որի մասին խոսում է Սաակաշվիլին, դադարեցրել է գործունեությունը 2018 թվականին՝ վերանվանվելով Orano-ի: Չնայած Հայաստանի կառավարությունը ծրագրեր ունի նոր ատոմակայան կառուցելու և այլ գործընկերների հետ քննարկել է Ֆրանսիայի հետ հնարավոր համագործակցությունը, վերջնական համաձայնություններ դեռևս չկան։

Սաակաշվիլիից բացի՝ այլ ընդդիմադիր գործիչներ նույնպես մեկնաբանել են Երևանում ​​գագաթնաժողովի անցկացումը՝ իշխող «Վրացական երազանքի» քաղաքականության տեսանկյունից։

«Ահալի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Գվարամիան նշել է, որ «պատմության մեջ առաջին անգամ հայերը շատ ավելի մոտ են Եվրամիությանը և շատ ավելի հեռու՝ Ռուսաստանից»։

«Շատ ավելի, քան մենք՝ վրացիներս, որոնք այս առումով ոչ միայն Կովկասի, այլև ամբողջ հետխորհրդային տարածքի չեմպիոններն էինք։ Այժմ նաև ակնհայտ է դառնում, որ Վրաստանը կարող է կորցնել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը, այն ժամանակ, երբ Հայաստանը շուտով կարող է ստանալ այդ իրավունքը»,- գրել է  Գվարամիան՝ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հեռանկարն անվանելով «ինչ-որ բան, որի մասին ոչ վաղ անցյալում մեր հարևանները նույնիսկ չէին կարող երազել»։

Մեկ այլ ընդդիմադիր քաղաքական գործիչ՝ «Լելո» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոլ Գեգելիան նշել է, թե գագաթնաժողովին «ոչ ոք չէր սպասում» Կոբախիձեին։

«Մենք տեսնում ենք խորհրդանշական  մասնակցություն այն հանդիպմանը, որն այսօր պետք է տեղի ունենար Թբիլիսիում, այլ ոչ թե որևէ այլ տեղ։ Թբիլիսին, տարածաշրջանային դինամիկայի կենտրոն լինելու փոխարեն, կենտրոնը «տեղափոխվել է այլ տեղ», և կառավարությունն ամեն ինչ արեց՝ երկիրը մեկուսացված ճահճի վերածելու համար»,- հայտարարել է նա։

Մինչ այդ, Իրակլի Կոբախիձեն Երևանում լրագրողներին ասել է, որ Վրաստանի կառավարությունը պետք է «պրագմատիկ քաղաքականություն» վարի բոլոր ոլորտներում՝ նշելով, որ «մենք փոքր երկիր ենք»։

«Անկախ նրանից, թե որքան ուժեղ են Վրաստանի շահերը, նույնիսկ այնտեղ մենք պետք է ձգտենք հնարավորինս պաշտպանել մեր դիրքորոշումները։ Մենք միշտ պետք է ձգտենք համագործակցել ամենուր։ Սա մեր քաղաքականության էությունն է»,- ասել է նա։

Երեքշաբթի Կոբախիձեն նաև դիմել է լրատվամիջոցներին՝ ընդգծելով, որ գագաթնաժողովի ընթացքում «տարբեր թեմաներ» է քննարկել ներկա առաջնորդների մոտավորապես կեսի հետ, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի։ Վրաստանի վարչապետի խոսքով՝ երկուսն էլ իրենք են խնդրել այս հանդիպումները։

Վերջին մի քանի տարիների ընթացքում՝ «Վրացական երազանքի» կողմից մի շարք սահմանափակող օրենքների ընդունումից, հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնությունից և 2024 թվականի վիճարկվող խորհրդարանական ընտրություններից հետո, Վրաստանի և նրա ավանդական միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են։ Գործընթացն ուղեկցվել է իշխող կուսակցության և նրա գործընկերների կողմից առաջ քաշված պնդումներով, որ «գլոբալ պատերազմի կուսակցությունը» կամ «խորը պետությունը» վերահսկողություն է հաստատել Արևմուտքի, այդ թվում՝ Եվրոպայի նկատմամբ, և որ փորձում է խաթարել Վրաստանի ինքնիշխանությունը, ասվում է հրապարակման մեջ։

Այս ֆոնին, 2024 թվականի նոյեմբերին «Վրացական երազանքի» կառավարությունը հայտարարել էր ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունների «հետաձգման» մասին մինչև 2028 թվականը, ինչը լայնածավալ բողոքի ցույցեր էր առաջացրել Թբիլիսիում և երկրի այլ քաղաքներում։

Իշխանությունները բողոքի ցույցերին արձագանքել են ինչպես ոստիկանական բռնությամբ, այնպես էլ փողոցային բողոքի ցույցերին, լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակությանը և քաղաքական ընդդիմությանը ուղղված սահմանափակող օրենքների նոր շարքով։ Միևնույն ժամանակ, տասնյակ բողոքողներ, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներ և լրատվամիջոցների հիմնադիր բանտարկվել են տարբեր մեղադրանքներով։

Այս զարգացումներն է՛լ ավելի սրել են հարաբերությունները ԵՄ-ի հետ, որը 2025 թվականի դատապարտող զեկույցում Վրաստանը բնութագրել է որպես «միայն անունով թեկնածու երկիր», ընդգծելով 2023 թվականին նրան շնորհված թեկնածուի կարգավիճակի արատավորումը։ Այս իրադարձությունները նաև վտանգի տակ դնում Վրաստանի՝ ԵՄ-ի հետ 2017 թվականից գործող առանց վիզայի ռեժիմի շարունակականությունը՝ մեծացնելով դրա կասեցման հեռանկարը։

ԵՄ-ի քննադատությանն ի պատասխան՝ իշխող կուսակցությունը բազմիցս մեղադրել է Բրյուսելին շանտաժի, ստի, «ռադիկալիզմի և ապատեղեկատվության» ֆինանսավորման ու եվրոպական արժեքներից շեղվելու մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի