Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են երկու երկրի միջև քաղաքական երկխոսության խորացման հարցեր
Քաղաքականություն
05.05.2026 | 22:55
Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ և արտաքին առևտրի նախարարի տեղակալ Զորան Դիմիտրովսկիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև քաղաքական երկխոսության խորացման, երկկողմ համագործակցության զարգացման հնարավորություններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Կարևորվել են երկկողմ իրավական շրջանակի ընդլայնումը, առևտրատնտեսական կապերի ակտիվացման, ՏՏ, կրթության ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև եվրոպական ինտեգրման, ԵՄ հետ փոխգործակցության խորացման շուրջ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումներին: