Ես զարմանում եմ՝ ի՞նչ է մտածել ՀՀԿ-ն, որ Դավիթ Շահնազարյանին վերցրել է ցուցակ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 12:56
Ճապոնիան հաջողությամբ սարք է ուղարկել Մարսի արբանյակ, որը պետք է հողի նմուշներ վերցնի
20.10.2026 | 12:45
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:34
Զելենսկին Ռուբիոյի հետ Starlink-ի և բալիստիկ հրթիռային հարձակումների մասին նախազգուշացումների հարցեր է քննարկել
20.10.2026 | 12:23
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:18
«Բենֆիկան» նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին
20.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ընտրություններից առաջ ճնշումների մասին // Պապիկյանը Չեխիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 12:05
Երևանի ավտոբուսում կնոջը վիրավորող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
20.10.2026 | 12:02
ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:01
Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 6-ը՝ վիրավորվել
20.10.2026 | 11:49
Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին և հայտարարել, որ պատրաստ է Չինաստանում հանդիպել Պուտինի և Սի Ցզինպինի հետ
20.10.2026 | 11:38
Փարիզում և այլ քաղաքներում մասնակի պարետային ժամերը գործել են․ Ֆրանսիայի վարչապետը հայտնել է՝ սահմանափակումն արդյունք է տվել
20.10.2026 | 11:30
Նոր հանքավայրեր, միլիոնավոր դոլարների ներդրումներ․ ի՞նչ քննարկվեց Mining Armenia Forum 2026-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 11:20
Կանանց պահանջներն ու առաջարկները՝ կենսաբազմազանության պահպանման օրակարգում․ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 11:08
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքաը ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 11:00
Երևանի երկու առևտրի կետերում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել
Բոլորը

Ես զարմանում եմ՝ ի՞նչ է մտածել ՀՀԿ-ն, որ Դավիթ Շահնազարյանին վերցրել է ցուցակ: Այսօր՝ նոյեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե Դավիթ Շահնազարյանն ասել է, որ «Իմ Քայլը» դաշինքի ընտրացուցակում քաղաքական առնետների են ներգրավել, պատգամավորն արձագանքեց. «Դավիթ Շահնազարյանի մասին առաջին իմ վառ տպավորությունը, որ ունեցել եմ, Մարտի 1-ին նախորդող օրն էր, երբ ես գտնվում էի Մյասնիկյանի արձանի մոտ, և պարոն Շահնազարյանը եկել էր ու մարդկանց, ովքեր հավաքվել էին դեսպանատների մոտ, որպեսզի պաշտպանվեն այն օրվա իշխանության գործողություններից, փորձում էր համոզել, որ նրանք այդտեղից տեղափոխվեն «Հրազդան» մարզադաշտ: Նա թող դեռ էդ հարցի պատասխանը տա, թե ինչու էր ուզում այդ մարդկանց այդտեղից տանել, թող իր անցած ճանապարհը նայի, նոր մեր թիմի մասին խոսի»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մարզային այցերին, որոնք քարոզչություն և վարչական ռեսուրսի կիրառում են գնահատվել. «Պարոն Փաշինյանն առաջին իսկ օրվանից զբաղվել է և այցելել է մարզեր: Քարոզչության այն 12 օրը, որ ունենք այսօր, կարգավորում է կանոնները, որոնք գործելու են, որպեսզի ապահովեն հավասար պայմաններ»,- ասաց Սիմոնյանը:

Այդ այցերը լայնորեն լուսաբանելու մասին էլ պատգամավորն ասաց. «ՔՊ-ն չի տիրապետում որևէ հեռուստաալիքի՝ ի տարբերություն ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի: Մենք չունենք որևէ լրատվամիջոց»:

 

Մանրամասները՝ տեսանյութում