Դատական էթիկայի հանձնաժողովի անդամի ընտրությունը՝ առանց պարտադիր բարեվարքության ստուգման․ Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությունը

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մի շարք հասարակական կազմակերպություններ մտահոգություն են հայտնել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի ընտրության գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ մրցույթը անցկացվել է առանց օրենսգրքով արդեն ուժի մեջ մտած բարեվարքության ստուգման պահանջի ապահովման, ինչը, ըստ նրանց, կարող է կասկածի տակ դնել հանձնաժողովի անկախությունն ու հանրային վստահությունը։

«ՀՀ  դատական դեպարտամենտը 2026 թվականի ապրիլի 6-ին հայտարարել է մրցույթ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) դատավոր չհանդիսացող անդամի ընտրության նպատակով։

Ապրիլի 23-ին տարածված հաղորդագրության համաձայն՝ մրցութային հանձնաժողովը, 2026 թվականի ապրիլի 21-ի նիստում ամփոփելով մրցույթի արդյունքները և ղեկավարվելով Որոշման Հավելված 2-ի 12-րդ, 15-րդ, 18-րդ կետերով, Հավելված 3-ի 11-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով, որոշել է Դատավորների ընդհանուր ժողովին որպես հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու ներկայացնել «Իրավաբանների հայկական ասոցիացիա»  հասարակական կազմակերպության կողմից առաջադրված Մարգարիտ Ամյանի թեկնածությունը:

Չունենալով Թեկնածուի և նրան ներկայացրած հասարակական կազմակերպության նկատմամբ որևէ կանխակալ դիրքորոշում՝ կարծում ենք, որ մրցույթը խնդրահարույց է հետևյալ պատճառներով՝

  • Բարեվարքության ստուգման բացակայություն

ՀՀ դատական օրենսգրքում ս․թ․ ապրիլի 9-ին ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուին առաջադրելու դիմումին կից Դատական դեպարտամենտ է ներկայացվում նաև նրա բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը /հոդված 77-րդ, 8․2-րդ մաս/:

Մինչդեռ Դատական դեպարտամենտի կողմից տարածած մրցույթի հայտարարությամբ բարեվարքության ստուգման պահանջ չի ներկայացվել, չնայած այն հանգամանքին, որ և՛ մրցույթի վերջնաժամկետին՝ 2026 թվականի ապրիլի 16-ին, և՛ Դատավորների ընդհանուր ժողովի անցկացման օրը՝ 2026 թվականի մայիսի 5-ին Դատական օրենսգրքով սահմանված պահանջը գործող նորմ է։ Դատական օրենսգրքի նշված կարգավորման փոփոխությունն ընդունվել է  2026 թվականի մարտի 4-ին, ուժի մեջ է մտել ապրիլի 9-ին։ Հատկանշական է, որ հայտարարությունը տարածվել էր ապրիլի 6-ին։

Նման մոտեցումն ունակ է ՀՀ դատական օրենսգրքի նոր կարգավորումներն ի կատար ածելուց խուսափելու տպավորություն ստեղծել։

Դատական օրենսգրքի փոփոխությունների նպատակը Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի թեկնածուների բարեվարքության ստուգման, ինչպես նաև հնարավոր ռիսկերը բացահայտելու և կառավարելու կառուցակարգեր սահմանելն էր։

Տվյալ պարագայում առաջադրված Թեկնածուն զբաղեցնում է Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորի պաշտոնը, նաև դասավանդում է նույն ակադեմիայում։ Արդարադատության ակադեմիայի կանոնադրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պրոռեկտորի պաշտոնը հանդիսանում է ղեկավար պաշտոն՝ որը ղեկավարում է ակադեմիայի որոշակի ոլորտներ։ Ավելին, ներկայումս ռեկտորի թափուր հաստիքով պայմանավորված, թեկնածուն իրականացնում է նաև Ակադեմիայի ռեկտորի գործառույթները։

Ակադեմիայի պրոռեկտորը պատասխանատու է դատավորների թեկնածուների հավակնորդների մաuնագիտական պատրաստման, դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում գտնվող անձանց վերապատրաստման ղեկավարման համար։ Միաժամանակ, Արդարադատության ակադեմիայում դասավանդում են նաև դատավորներ, ինչի բերումով Ակադեմիայի պրոռեկտորը նաև աշխատանքային հարաբերություններ ունի նրանց հետ։

Այս առնչությամբ կարևոր է ընդգծել միջազգային կառույցների կողմից Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ձևավորման առնչությամբ տրված կարծիքները։ Ինչպես Վենետիկի հանձնաժողովը, այնպես էլ ԳՐԵԿՈ-ն անդրադարձել են հանձնաժողովի անկախության և կորպորատիվ շահ սպասարկելու ռիսկերին և կարևորել Հանձնաժողովի կազմի և ձևավորման անաչառությունը։ Մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովը նշել  է, որ անհրաժեշտ է խուսափել այնպիսի կառուցվածքներից, որտեղ նույն անձինք կունենան բազմակի ազդեցություն դատավորների վրա։ Արդարադատության ակադեմիան դատավորների մասնագիտական և կարիերային զարգացման վրա ազդեցություն ունեցող կառույց է, որում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի ներգրավումը դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում ունակ է ազդել Հանձնաժողովի անկախ, անաչառ գործունեության և դրա նկատմամբ հանրային վստահության ձևավորման վրա։

Քաղաքացիական հասարակության մասնակցության կարևորությունը

Չնայած այն հանգամանքին, որ Թեկնածուն առաջադրված է քաղաքացիական հասարակության կազմակերպության կողմից, այնուհանդերձ Թեկնածուն ուղղակիորեն ասոցացվում է Արդարադատության ակադեմիայի հետ, որը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, ֆինանսավորվում է պետական բյուջեից, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ է Արդարադատության նախարարի տեղակալը։

Մինչդեռ, Հանձնաժողովի կազմում դատավոր չհանդիսացող անդամների ներգրավումը նպատակ ունի մեծացնել հանձնաժողովի անկախությունը և թափանցիկությունը։

Ավելին, թեև ակադեմիական ոլորտի մասնագետների ներգրավվածությունը դատական համակարգի մարմիններում ողջունվում է, Թեկնածուն իր գործունեության, զբաղեցրած պաշտոնի բերումով, հանրային ընկալմամբ ասոցացվում է ոչ թե իրեն առաջադրած քաղաքացիական հասարակության կազմակերպության հետ՝ անկախ դրա ֆորմալ անդամ լինելուց, այլ Արդարադատության ակադեմիայի հետ՝ այդ կերպ կրկին շղարշ գցելով Հանձնաժողովի ձևավորման և գործունեության թափանցիկության և անկախության հանրային ընկալման վրա։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ անհրաժեշտ էր իրականացնել Թեկնածուի բարեվարքության գնահատում՝ վերհանելու հնարավոր ռիսկերը և համապատասխանությունը Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի պաշտոնին»,- ասված է հաղորդագրությւնում։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ