Սամվել Կարապետյանը եթե 300 000 ադրբեջանցու գալու հիմքեր ունի՝ ինչո՞ւ չի հայտնում, պոպուլիզմ է՝ քվե շահելու էժան մեթոդ․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
Բոլորը

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շուրջ ծավալված ապատեղեկատվական արշավը «Ռուսաստանի կայսրության ճղաձգությունների համատեքստում է», որի դեմ Հայաստանի իշխանությունները փորձում են այլընտրանքներ գտնել՝ թեև անփութորեն ու զիգզագներով։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ վերլուծելով վերջին քաղաքական զարգացումներն ու դրանց ուղեկցող մանիպուլյացիոն հոսքերը։

Ըստ Բարսեղյանի, ներկայիս ապատեղեկատվական հոսքերը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։ «Ես շատ հեռվից եմ նայում կամ ավելի ընդհանուր համապատկերն եմ տեսնում նաև, որովհետև մանրուքների մեջ խորանալիս կխրվենք, կմնանք։ Ընդհանուր պատկերը հետևյալն է, որ հերթական անգամ Ռուսաստանի կայսրությունը հասել է փլուզման եզրին, հերթական փուլն է փլուզման։ Ով նեղվում է այդ բառից, կարող է հետ գնալ պատմությունը նայել, թե ինչպես է ռուսական կայսրությունը, ռուսաստանյան կայսրությունը կամ վերաֆորմատավորված Խորհրդային Միությունը փլուզվել։ Եվ հիմա էլ հերթական փուլին են մոտեցել հենց իրենց խելքի երեսից»,- նշեց նա։

Բարսեղյանի խոսքով՝ այս համատեքստում Ռուսաստանն օգտագործում է իր բոլոր գործիքները, այդ թվում՝ «վայրահաչ հիստերիան, ստերը, ապատեղեկատվությունը, մանիպուլյացիան»։ «Հիմնական մեթոդը բռիությունն է, բռնությունն է, անտաշությունն է, ղժալ-ճռալն է, պլյուս այս տեխնոլոգիաները նաև ստերը արագ տարածելու գործիք են, հնարավորություն են, ինչը կիրառում են տարբեր-տարբեր ձևերով։ Պիտի ասեմ՝ բոլոր հնարավոր ձևերով»,- հավելեց նա։

Բանախոսը սուր քննադատեց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հայտարարությունները ժողովրդավարության մասին՝ հիշեցնելով անցյալը։ «Ես ընդամենը հարցնում եմ՝ 98-ին և 2003 թվականին կեղծ տեղեկանքով ինչպե՞ս ես համարձակվել առաջադրվել Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։ Այդ մի հարցին պատասխանի, ախպեր։ Դրանից հետո ինչ թուղթ ստորագրես, հայտարարես՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, բռնապետություն է տիրում, հոշոտում են փողոցներում, մոլեգնում է ՔՊ-ական տեռորը, ինչ ուզում ես, ասա»,– ընդգծեց Բարսեղյանը։

Նրա գնահատմամբ, Սամվել Կարապետյանի նման գործիչների հայտարարությունները 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին քվե շահելու մեթոդ են։ «Ակնհայտորեն Սամվել Կարապետյանի և նրա նմանների դիրքորոշումը մոտավորապես հետևյալն է՝ Ռուսաստանի փեշի տակ լինենք, եթե կարելի է այդպես ժողովրդական խոսքով ասել, էլի, իրենից հեռու չգնանք, էլի, մեծ ախպերն է մեր, լավ է, վատ է, ինքն է մեծ ախպերը, ուրիշ ախպեր չկա»։

Միևնույն ժամանակ, ըստ Բարսեղյանի, գործող իշխանությունը ևս ունի բազմաթիվ բացթողումներ, հատկապես դատաիրավական համակարգի բարեփոխումների հարցում։ «Պարո՛ն Փաշինյան, պարոնա՛յք, տիկնա՛յք նախարարներ, ՔՊ-ականներ, կասե՞ք՝ ի՞նչն է ձեզ խանգարել անցած ութ տարում դատաիրավական բարեփոխումներ էլ անել։ Լո՞ւրջ եք ասում, որ Եվրամիության աջակցությունն է պետք դրա համար։ Չկա դրա համար Եվրամիության աջակցության կարիքը։ Սա այս կառավարության հատկանիշն է, հա, հատկանիշ է դարձել էլի։ Կարելի է ասել՝ ՔՊ-աբար»,- նշեց նա։

Լևոն Բարսեղյանը համոզված է, որ Հայաստանի ապագան արտաքին կապերի բազմազանեցման մեջ է։ Նրա խոսքով՝ Փաշինյանի կառավարությունը, թեև «որոշակի զիգզագներով, թափթփվածությամբ, վայրիվերումներով», փորձում է այլընտրանքներ գտնել ռուսական կախվածությանը։

«Փորձում է հնարավորինս բազմազանացնել ելքերը՝ տնտեսական ելքերը, արտաքին հարաբերությունները, ինչպես քաղաքական մակարդակում, մշակութային, կրթական և այլն, իհարկե, նաև տնտեսական հարաբերությունները։ Այսինքն՝ ունենալ այլընտրանքներ, անվտանգության ուղիներ, անվտանգության համակարգեր, միջոցներ, որ այն պահին, երբ խելագարը, ֆաշիստը, Կրեմլում վեր ընկած ֆաշիստ Պուտինը կորոշի դնել Լարսը փակել, այդ պահին Հայաստանի տնտեսվարողները ակնհայտորեն, ակնթարթորեն վնաս են կրելու, այդ վնասը մեղմելու, փոխհատուցումների, այլընտրանքային շուկաների, ստանդարտների համապատասխանեցման… բոլորն էլ գիտեն էլի»,– եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան