Ինչ է ներառում ՀՀ-ԵՄ 44 կետանոց հռչակագիրը․ փաստաթղթի ոչ պաշտոնական թարգմանությունը

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2026 թվականի մայիսի 5-ին Երևանում անցկացվեց ԵՄ-Հայաստանը առաջին գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի ընթացքում առաջնորդներն ընդունեցին համատեղ հռչակագիր, որով վերահաստատվում է ԵՄ-ի անսասան հանձնառությունը հետագայում ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի հետ և աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը, դիմակայունությանը և համապարփակ բարեփոխումների օրակարգին։

Ստորև ներկայացնում ենք հռչակագրի ամբողջական տեքստի ոչ պաշտոնական թարգմանությունը։

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության (Հայաստան) և Եվրոպական միության (ԵՄ) առաջնորդներս, 2026 թվականի մայիսի 5-ին Երևանում անցկացրեցինք Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը և եզրակացրեցինք հետևյալը.

1. Այսօրվա գագաթնաժողովը նշանավորում է ԵՄ-ՀՀ հարաբերությունների խորացման պատմական հանգրվան։ Այն արտացոլում է վերջին տարիների նշանակալի նվաճումները և մեր գործընկերության ռազմավարական կարևորությունը, որը շոշափելի օգուտներ է բերում մեր քաղաքացիներին և բիզնեսին։ ԵՄ-ն վերահաստատում է իր անսասան հանձնառությունը՝ ամրապնդելու իր հարաբերությունները Հայաստանի հետ և աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը, դիմակայունությանը և համապարփակ բարեփոխումների օրակարգին՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի վրա, ինչպես նաև նրա երկարաժամկետ զարգացմանը՝ Հայաստանին և նրա ժողովրդին ավելի մոտեցնելով Եվրամիությանը։ ԵՄ-ն նաև աջակցում է Հայաստանի պատրաստակամությանը խորացնելու երկկողմ գործընկերությունը ոլորտային ինտեգրման և ԵՄ օրենսդրության հետ մերձեցման միջոցով։

2. ԵՄ-ն ճանաչում է հայ ժողովրդի եվրոպական ձգտումները, որոնք արմատավորված են 2025 թվականի մարտին «ՀՀ-ի ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունմամբ, որը արտահայտում է երկրի՝ դեպի ԵՄ շարժվելու մտադրությունը։

3. Մենք վերահաստատում ենք, որ Հայաստանի ապագան պետք է ազատորեն և ժողովրդավարական ճանապարհով որոշվի նրա քաղաքացիների կողմից։

4. Մենք ճանաչում ենք Հայաստանի հանձնառությունը՝ կառուցելու խորը և կայուն ժողովրդավարություն, ինչպես նշված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում և ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգում։ Այս փաստաթղթերը ապահովում են հավակնոտ քաղաքական շրջանակ, որը կուղղորդի մեր համագործակցությունը առաջիկա տարիներին։ Այս համատեքստում կարևոր է ընդգծել քաղաքացիական հասարակության դերը երկկողմ պարտավորությունների կատարման մոնիթորինգի գործում։

5. Մենք ողջունում ենք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որը հաջողությամբ անցկացվեց Երևանում 2026 թվականի մայիսի 4-ին։

6. Հայաստանը և ԵՄ-ն կապված են ընդհանուր քաղաքական արժեքներով և միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ իրենց հանձնառությամբ։ Մենք վերահաստատում ենք ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնական սկզբունքները։ Մեր երկկողմ հարաբերությունների խորացումը ներդրում է Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղության, կայունության և բարգավաճման մեջ։

7. Այս առումով մենք բարձր ենք գնահատում  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման ապահովման ջանքերը: Մենք նաև բարձր ենք գնահատում  2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքները և հետագա քայլերը, որոնք ձեռնարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Բացի այդ՝ԵՄ-ն նաև լիովին աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների վերաբացմանը՝ հիմնվելով ինքնիշխանության, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության, ինչպես նաև սահմանների անձեռնմխելիության և փոխադարձության սկզբունքների վրա: Բարձր ենք գնահատում  Հայաստանում ԵՄ առաքելության ներդրումը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման գործում:

8. Ուկրաինայի հարցում երկու կողմերը մտահոգություն են  հայտնել շարունակվող պատերազմի վերաբերյալ, որը շարունակում է հսկայական մարդկային տառապանքներ պատճառել և գլոբալ հետևանքներ ունենալ: Մենք աջակցում ենք Ուկրաինայում համապարփակ, արդար և երկարատև խաղաղության հասնելու բոլոր ջանքերին՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների վրա: ԵՄ-ն վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատերազմի վերաբերյալ և վերահաստատել իր աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում:

9. Մենք քննարկել ենք  Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները և դրանց ալիքային հետևանքները ամբողջ աշխարհում: Մենք վերահաստատել ենք մեր կոչը՝ լարվածության թուլացման և զսպման, քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության, ինչպես նաև բոլոր կողմերի կողմից միջազգային իրավունքը լիովին հարգելու անհրաժեշտության մասին: Միայն երկխոսությունն ու դիվանագիտությունը կարող են հանգեցնել լարվածության նվազեցմանը և խաղաղություն ու կայունություն վերադարձնել Մերձավոր Արևելք՝ ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի լիակատար հարգանքով։

10. 270 միլիոն եվրոյի «Դիմակայունության և աճի ծրագիրը» շարունակում է առաջ մղել Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգը, ամրապնդել ոլորտային համագործակցությունը և խթանել ներդրումները էներգետիկայի, տրանսպորտի և մասնավոր հատվածի ոլորտներում: Կարող են դիտարկվել 2027 թվականից հետո ֆինանսական աջակցության հնարավոր ուղիներ՝ երկրի բարեփոխումների օրակարգը և ԵՄ-ի հետ ավելի սերտ համապատասխանեցումը շարունակելու համար:

11. «Գլոբալ դարպաս» ռազմավարության շրջանակներում, ԵՄ ներդրումները Հայաստանում կհասնեն 2.5 միլիարդ եվրոյի: Հայաստանը և ԵՄ-ն հանձնառու են խթանել ներառական աճը և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված կապի բարելավումը։

12. Մենք ողջունում ենք ԵՄ-ՀՀ կապակցման գործընկերությունը և ընդգծում դրա երեք ուղղությունների՝ տրանսպորտի, էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների ռազմավարական կարևորությունը՝ զուգորդված մարդկանց միջև նախաձեռնությունների հետ, որոնք ամրապնդում են փոխըմբռնումը, հասարակական դիմադրողականությունը և կապերը եվրոպական ցանցերի հետ՝ գաղափարների, տաղանդների և ներդրումների համար՝ ԵՄ-ՀՀ գործընկերության օրակարգի հետագա զարգացման համար: Այս համատեքստում և ԵՄ-ի միջտարածաշրջանային կապակցման օրակարգի շրջանակներում ԵՄ-ն ողջունում է Հայաստանի նախաձեռնությունները, որոնք ուղղված են ինքնիշխանության, իրավասության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված ներառական տարածաշրջանային կապակցվածության բարելավմանը, և վերահաստատում է իր աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը: Այս համատեղ տեսլականը նպաստում է Սև ծովի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում խաղաղության, կայունության և կապակցվածության խթանմանը՝ միաժամանակ ամրապնդելով մարդկանց միջև կապերը: Այս առումով, «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) ծրագրի իրականացման առաջընթացը ճանաչվում է որպես կայուն, անվտանգ և ներառական տարածաշրջանային կապակցվածությանը նպաստող առանցքային  նախագիծ:

13. Կոչը, որը ԵՄ/Եվրոպական տնտեսական տարածքի  ընկերություններին հրավիրում է ներդրումներ կատարել Հայաստանում, լրացնում է Կապակցման գործընկերությունը՝ մոբիլիզացնելով մասնավոր հատվածի ներդրումները և ստեղծելով փոխշահավետ հնարավորություններ, ներառյալ ԵՄ/ԵՏՏ ընկերությունների համար շուկա մուտք գործելու ընդլայնումը և աջակցելով Հայաստանի կայուն և դիմացկուն տնտեսական աճին։

14. Կապի վերաբերյալ ԵՄ-ՀՀ բարձր մակարդակի երկխոսությունը կապահովի տրանսպորտի, էներգետիկայի և թվային ոլորտներում համակարգված համագործակցության հարթակ՝  կուժեղացնի  ռազմավարական ներգրավվածությունը։

15. Մենք ողջունում ենք ԵՄ-ՀՀ բարձր մակարդակի տրանսպորտային երկխոսության մեկնարկը, որը վերահաստատում է տրանսպորտի ոլորտում համագործակցության ամրապնդման ռազմավարական կարևորությունը՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգ, արդյունավետ և կայուն տրանսպորտային կապերը բարելավելու համար։ Մենք նաև ընդունում ենք, թե ինչպես կարող է ընդլայնված Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցը նպաստել Հայաստանի կապակցվածության ամրապնդմանը եվրոպական շուկաների հետ և խթանել ավելի ինտեգրված և բազմազան տարածաշրջանային տրանսպորտային կապերին։

16. ԵՄ-ն ողջունում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված էներգետիկ անվտանգության, դիվերսիֆիկացման, կայունության և դիմադրողականության բարձրացմանը: Մենք ճանաչում ենք տարածաշրջանային էներգետիկ կապի ռազմավարական արժեքը՝ որպես աճի, դիմադրողականության, կայունության և էներգետիկ անվտանգության շարժիչ ուժ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային առաջատար նախաձեռնությունների ներուժը, ինչպիսիք են՝ Հայաստանը Սև ծովի ստորջրյա մալուխի նախագծում ներգրավելու հեռանկարները։

17. Համաձայն COP28-ում First Global Stocktake-ի հետ, մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ պահպանելու Փարիզի համաձայնագիրը: ԵՄ-ն խրախուսում է ԵՄ էներգետիկայի և կլիմայական քաղաքականությանը համապատասխան բարեփոխումների շարունակականությունը՝ առաջ մղելով պայքարը կենսաբազմազանության կորստի, աղտոտման և կլիմայի փոփոխության եռակի մոլորակային ճգնաժամի դեմ: ԵՄ-ն վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի էներգետիկ անցմանը և ինտեգրմանը եվրոպական էներգետիկ շուկաներին: ԵՄ-ն ողջունում է Հայաստանի մտադրությունը՝ միանալու Գլոբալ էներգետիկ անցման ֆորումին և Գլոբալ էլեկտրաֆիկացման արշավին, որը ցույց է տալիս Հայաստանի հանձնառությունը էներգետիկ անցումը առաջ մղելու հարցում: ԵՄ-ն գիտակցում է, ի թիվս այլ բաների, Հայաստանի էլեկտրացանցը ամրապնդելու, պահեստավորման հզորությունները ընդլայնելու և տարածաշրջանային ինտեգրումը առաջ մղելու անհրաժեշտությունը:

18. Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը միջուկային անվտանգության ոլորտում շարունակական համագործակցությանը: Հայաստանը ողջունում է ԵՄ աջակցությունը Հայկական ատոմակայանի շահագործումից հանելու ճանապարհային քարտեզի մշակմանը՝ համաձայն Հայաստանի 2040 թվականի էներգետիկ ռազմավարության և CEPA-ում նշված ընդհանուր նպատակների:

19. Մենք կաշխատենք միասին՝ նպատակ ունենալով առավելագույնի հասցնել թվային ոլորտում համագործակցության զգալի չօգտագործված ներուժից օգուտները: Մենք կուսումնասիրենք նրանց համապատասխան վստահության ծառայությունների շրջանակների տեխնիկական համատեղելիությունը՝ էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչման ուղղությամբ առաջ շարժվելու նպատակով՝ թվային համագործակցությունն ու միջսահմանային գործարքները հետագայում բարելավելու համար:

20. ԵՄ-ն ողջունում է Հայաստանի մտադրությունը՝ միանալու  Chips Joint Undertaking-ին (Chips JU), որը կնպաստի հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման ոլորտում ավելի մեծ համագործակցությանը, որակավորված աշխատուժի փոխանակմանը, կխթանի տեխնոլոգիական նորարարությունները և կնպաստի ԵՄ-ի առաջատար դիրքին կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում:

21. Մենք կուսումնասիրենք արհեստական ​​բանականության ոլորտում համագործակցության հնարավորությունները՝ համաձայն ԵՄ Արհեստական ​​բանականության մասին օրենքի (AI Act): Այս համագործակցությունը կնպաստի Հայաստանի ինտեգրմանը ԵՄ թվային միասնական շուկային։

22. ԵՄ-ն ողջունում է Հայաստանի հետաքրքրությունը միանալու Եվրոպական High Performance Computing Joint Undertaking-ին (EuroHPC JU), որը կխթանի գիտական ​​համագործակցության ընդլայնումը, կբարձրացնի տեխնոլոգիական նորարարությունը և կնպաստի ԵՄ-ի առաջատարությանը առաջատար հաշվողական տեխնոլոգիաների ոլորտում։

23. Մենք ողջունում ենք 2024 թվականին մեկնարկած Վիզաների ազատականացման երկխոսության զգալի առաջընթացը, որը, ինչպես կանխատեսվում է, կբարձրացնի շարժունակությունը, կնպաստի մարդկանց միջև ավելի սերտ շփումներին և կամրապնդի Եվրամիության և Հայաստանի միջև տնտեսական կապերը: Մենք ընդգծում ենք Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի և դրա չափանիշների արդյունավետ իրականացման կարևորությունը, և ողջունում ենք ԵՄ-ի և Հայաստանի միջև Վիզաների դյուրացման և վերընդունման համաձայնագրերի արդյունավետ իրականացումը:

24. Մենք աջակցում ենք Հայաստանի և Europol, Eurojust, Frontex-ի  և ԵՄ այլ գործակալությունների միջև համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև հանցավոր սպառնալիքների դեմ եվրոպական բազմամասնագիտական ​​հարթակի (EMPACT) շրջանակներում և հանձնառու ենք ավելի խորացնել մեր համագործակցությունը իրավապահ և արդարադատության, սահմանների կառավարման, միգրացիայի կառավարման, այդ թվում՝ անկանոն միգրացիայի դեմ պայքարի ոլորտներում։

25. Մենք ողջունում ենք Հայաստանի և Frontex-ի միջև աշխատանքային պայմանավորվածությունների շուրջ բանակցություններում զգալի առաջընթացը՝ երկու բանակցողների կողմից նոր տեքստի նախաստորագրմամբ։ Մենք ողջունում ենք Հայաստանի գլխավոր դատախազության և Եվրոպական դատախազության միջև համագործակցության աշխատանքային պայմանավորվածությունների շուրջ բանակցությունների ավարտը։

26. Մենք կօգտագործենք առկա ներուժը՝ համագործակցությունն ավելի խորացնելու համար՝ ընդհանուր մարտահրավերներին ավելի լավ դիմակայելու և Հայաստանի դիմադրողականությունը ամրապնդելու համար: Հետևաբար, ԵՄ-ն և Հայաստանը պարտավորվում են ավելի զարգացնել, խորացնել և ամրապնդել համագործակցությունն ու երկխոսությունը անվտանգության և պաշտպանության բոլոր թեմաների շուրջ:

27. Մենք բարձր ենք գնահատում ԵՄ-ի և Հայաստանի միջև աճող համագործակցությունը՝ Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության բարձրացման գործում, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների և օտարերկրյա տեղեկատվության մանիպուլյացիայի ու միջամտության, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը խաթարելու փորձերի դեմ պայքարում: ԵՄ հիբրիդային արագ արձագանքման խմբի տեղակայումը կարևոր ներդրում է եղել այս երկկողմ համագործակցության մեջ:

28. ԵՄ նոր գործընկերության առաքելության ստեղծումը Հայաստանում կնպաստի Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության և ճգնաժամերը կառավարելու նրա կարողությանը՝ համապատասխան հայկական հաստատություններին խորհրդատվություն և աջակցություն տրամադրելու միջոցով։

29. Մենք ողջունում ենք Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին տրամադրված ոչ մահացու օգնության երկու փուլը՝ 30 միլիոն եվրոյի չափով, որը նպատակ ունի բարձրացնել Հայաստանի դիմակայունությունը և արագացնել նրա զինված ուժերի փոխգործունակությունը՝ միջազգային առաքելություններին և գործողություններին, այդ թվում՝ ԵՄ կողմից տեղակայվողներին, հնարավոր ապագա մասնակցության դեպքում։

30. ԵՄ-ն ողջունում է Հայաստանի հետաքրքրությունը Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի (ESDC) հետ համագործակցությունը ամրապնդելու հարցում՝ նպատակ ունենալով, որ Հայաստանի համապատասխան ռազմական և քաղաքացիական կրթական հաստատությունները դառնան դրա  ասոցացված ցանցային գործընկերներ։

31. Մեր անվտանգության և պաշտպանության համագործակցության շրջանակներում մենք կխթանենք կիբերանվտանգության և դիմադրողականության վերաբերյալ փոխանակումները, բազմակողմանի քննարկումները, կիբերմիջադեպերին և հարձակումներին պատրաստվածությունն ու արձագանքը, կիբերանվտանգության ամրապնդումը և կիբերպաշտպանության բարելավումը։

32. Մենք ողջունում ենք գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ տեղեկատվության անվտանգության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը և պարտավորվում ենք հետապնդել դրա ժամանակին ավարտը։

33. Մենք ողջունում ենք Եվրոպական Միության ճգնաժամային կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցության շրջանակային մասնակցության համաձայնագրի ուժի մեջ մտնելը։ Այս համատեքստում մենք գնահատում ենք Հայաստանի աճող հետաքրքրությունը CSDP առաքելություններին և գործողություններին նպաստելու հարցում։ Մենք նաև ողջունում ենք Հայաստանի աճող համաձայնեցումը ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հետ։

34. Մենք ողջունում ենք բնական և մարդածին աղետների վերաբերյալ մեր համագործակցության զարգացման և ամրապնդման գործում նշանակալի առաջընթացը՝ քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ վարչական համաձայնագրի ստորագրմամբ։

35. Մենք հանձնառու ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը ԵՄ պատժամիջոցների շրջանցումը կանխելու և խափանելու գործում: Մենք կամրապնդենք երկակի նշանակության ապրանքների և մարտադաշտի զգայուն իրերի առևտրի և վերաարտահանման վերահսկման, սահմանափակման և վերահսկողության իրականացման համատեղ ջանքերը:

36. Մենք ողջունում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև ֆինանսական և տնտեսական ինտեգրման առաջընթացը, ներառյալ անվտանգ, թափանցիկ և արդյունավետ վճարումների և ֆինանսական համագործակցության խթանման հնարավոր քայլերը՝ համապատասխան եվրոպական չափանիշներին:

37. ԵՄ-ն մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և ներդրողը, որը աջակցում է կայուն աճին, աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական դիվերսիֆիկացիային, որտեղ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կենտրոնական դեր է խաղում այս գործընկերության ամրապնդման գործում: Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ համատեղ աշխատելու՝ Հայաստանի արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացումը մեծացնելու և խթանելու համար, ներառյալ նոր ապրանքների արտահանումը ԵՄ շուկա։

38. ԵՄ-ն հաշվի է առնում Հայաստանի ձգտումը՝ առաջ մղելու համապատասխանության գնահատման ընթացակարգերի համաձայնեցումը։

39. Մենք ողջունում ենք Մտավոր սեփականության իրավունքների վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը Հայաստանի Մտավոր սեփականության գրասենյակի և Եվրոպական միության Մտավոր սեփականության գրասենյակի միջև, որը արտացոլում է նորարարությունը պաշտպանելու և խթանելու համատեղ հանձնառությունը, խթանելով Հայաստանում մտավոր սեփականության համար ամուր իրավական շրջանակ։

40. ԵՄ-ն ողջունում է Հայաստանի հետաքրքրությունը միանալու ԵՄ մաքսային և  հարկային ծրագրերին՝ մաքսային և հարկաբյուջետային հարցերում համագործակցությունը ընդլայնելու, ԵՄ պրակտիկային և օրենսդրությանը համապատասխանեցնելու համար։

41. Մենք վերահաստատում ենք մեր վճռական հանձնառությունը՝ առաջ մղելու բարեփոխումները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սոցիալական քաղաքականությունը, կրթությունը, հետազոտությունները և նորարարությունը, երիտասարդությունը, սպորտը, մշակույթը և առողջապահությունը՝ ոլորտներ, որոնք  էական են դիմացկուն և ներառական հասարակություն կառուցելու համար, օրինակ՝ Erasmus+, ինչպես նաև Horizon Europe և Creative Europe միջազգային ծրագրերի միջոցով: ԵՄ-ն կաջակցի Հայաստանի մտադրությանը՝ մասնակցելու «Creative Europe» Media Strand ծրագրին՝ նպաստելով աուդիովիզուալ ոլորտի զարգացմանը և ԵՄ-ի հետ մշակութային փոխանակման ընդլայնմանը: Մենք ողջունում ենք հայ երիտասարդության աճող մասնակցությունը ԵՄ ծրագրերին և գործունեությանը, այդ թվում՝ EU4Youth-ին, և սպասում ենք նրանց շարունակական ներգրավվածությանը։

42. Մենք ողջունում ենք Հայաստանի համապատասխանեցումը Բրյուսելի հայտարարությանը հետազոտությունների և նորարարության ոլորտում միջազգային համագործակցության սկզբունքների և արժեքների վերաբերյալ։

43. ԵՄ-ն ողջունում է Հայաստանի հետաքրքրությունը EU4Health ծրագրի (2021–2027) նկատմամբ։

44. Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընկերությունը զարգացնելու քայլերի հետագա ուսումնասիրությանը՝ ի շահ մեր  ժողովուրդների և բիզնեսի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի