Ո՞վ կհաղթի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. «Հրապարակ»

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի մրցույթը։ Մասնակցողների թիվը քիչ չէ` Կարեն Սահակյան (առաջին հիվանդանոցի նախկին տնօրեն), Գարիկ Աղաբեկյան (հերձող), սակայն հիմնական մրցակիցներն են առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ու հիվանդանոցի ԺՊ, արդեն իսկ բազում սկանդալների մեջ հայտնված Արման Հովակիմյանը։

Սերգեյ Խաչատրյանին իր օրերում խաղից հանելու համար Արսեն Թորոսյանը ցանկացել էր նշանակել Յոլյանի անվան արյունաբանական հիվանդանոցի տնօրեն, սակայն չէր հաջողել, հիմա Խաչատրյանը բավականին լուրջ ու ռեալ մրցակից է նախարարի «մարդ» համարվող Հովակիմյանին։ Դո՞ւք կհաղթեք, թե՞ Խաչատրյանը՝ հարցրինք  տնօրենի ԺՊ պարոն Հովակիմյանին։ «Ինչպե՞ս կարող եմ ասել, թե ով կարող է հաղթել»։ Դե գիտեք՝ այն զինվորը զինվոր չէ, որը գեներալ չի ուզում դառնալ։ Ես համեստ եմ․ ժամանակը ցույց կտա՝ ով»։

Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մրցակիցների շանսերը։ «Ոչ մեկին չեմ ճանաչում»։ Որ չընտրվեք, շա՞տ կտխրեք։ «Որ չընտրվե՜մ… միակ տխրելու պատճառը կլինի այն, որ չորս ամիս գիշերները չքնելու, օր ու գիշեր այստեղ լինելու ու դրական փոփոխությունների արդյունքը կիսատ է մնալու»։ Քիչ-քիչ «գեներալ» եք դառնում։ «Հիվանդանոցը ևս վեց ամիս, նոր տնօրենի դեպքում, գտնվելու է ճանաչման, ինֆորմացիա հավաքելու փուլում, բայց էգոիստաբար ասեմ, որ կյանքս Նոր տարուց առաջ թեթևանալու է՝ չընտրվելու դեպքում»։ Բայց անգործ եք մնալու։ «Ես երբեք անգործ չեմ մնա»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: