Հղումը ոչ թե ԸՕ-ին, այլ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ու Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական փաստաթղթերին. ՀՀԿ-ականներն ընկել են իրենց փորած փոսը. «Ժողովուրդ»

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերն ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերից մի քանիսը փորձում է ներկայացնել որպես վարչական ռեսուրսի չարաշահմամբ նախընտրական քարոզչությամբ զբաղվել: Նման մեղադրանքներ հնչեցրել են ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Մենք» դաշինքը: Ընդ որում` ՀՀԿ-ն այս կապակցությամբ հատուկ հայտարարություն էր տարածել` միայն թե հղում անելով ոչ թե ՀՀ Ընտրական օրենսգրքին (որն, ի դեպ, սահմանադրական օրենք է), այլ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական փաստաթղթերին:

Սա, թերեւս, պատահական չէ. ՀՀ ԸՕ-ն, որ ընդունվել է ՀՀԿ իշխանության տարիներին, նման դեպքերում սահմանափակումներ չի նախատեսում: Ավելին, ԸՕ 4-րդ գլխի 19-րդ հոդվածը շարադրված է այսպես. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»:

Ասել է թե` ՀՀԿ-ականներն ընկել են իրենց իսկ փորած փոսը. ժամանակին նրանք ԸՕ-ում նման դրույթ էին ներառել նման դեպքերում իրենք իրենց ապահովագրելու համար: Բայց հիմա` իշխանափոխությունից հետո, դժգոհում են, ավելին` մատնանշում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական փաստաթղթերը, որոնք, ի դեպ, ընդունվել են հենց իրենց դեմ:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից պարզել` արդյոք Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը խախտո՞ւմ են թույլ տվել: «ԱԺ ընտրությունների համար նախընտրական քարոզչությունը մեկնարկում է նոյեմբերի 26-ին եւ ավարտվում դեկտեմբերի 7-ին: Հետեւաբար բոլոր կանոնակարգումները, որոնք վերաբերում են նախընտրական քարոզչությանը, կիրառելի են միայն նշված ժամանակահատվածի շրջանակում», – նշեց նա` հավելելով,- «ԿԸՀ-ն վերահսկողություն է իրականացնում նախընտրական քարոզչության իրականացման պահպանման առումով: Այդ ժամանակահատվածը նշեցի արդեն: Կանոնակարգումները կիրառելի են միայն այդ ժամանակահատվածի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: