TRIPP-ը ԵՄ-ին առաջարկում է նոր երթուղի, որը շրջանցում է Ռուսաստանը, միաժամանակ ավելի խորը ինտեգրելով Հայաստանը եվրասիական առևտրի մեջ․ EUobserver

Լուրեր

14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
Բոլորը

Երկուշաբթի Հայաստանը հյուրընկալում է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) ութերորդ նիստը, որին մասնակցում են շուրջ 48 պետության և կառավարության ղեկավարներ, ինչպես նաև Կանադայի վարչապետ Մարկ Քարնին՝ տարածաշրջանում տնտեսական առաջընթացի և անվտանգության հարցերը քննարկելու համար։ Այս մասին ասվում է EUobserver-ի անդրադարձում։

Քարնիին ուղղված խորհրդանշական հրավերը ցույց է տալիս, որ Եվրոպան և Կանադան մերձենում են, հատկապես՝ անվտանգության հարցերում, որոնց վրա ԵՔՀ-ն ավանդաբար կենտրոնանում է։ Եվ Կանադայի՝ վերջերս ԵՄ պաշտպանական SAFE ծրագրին ինտեգրվելը դրա օրինակ է։

Այս քայլը նաև հաջորդում է այս տարվա սկզբին Դավոսում Քարնիի ունեցած պատմական ելույթին, որտեղ նա կոչ էր արել «միջին ուժերին»՝ միավորվել կանոնների վրա հիմնված միջազգային կարգի «խզման» դեմ, որը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիա ներխուժելու սպառնալիքով և ՆԱՏՕ-ի ներսում վստահության խախտմամբ։

ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը կկայանա երեքշաբթի (մայիսի 5-ին), երբ կմեկնարկի գործընկերությունը, որը կներառի տրանսպորտը, էներգետիկան և թվային համագործակցությունը։

Անցյալ տարի ԱՄՆ-ի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններից ետո ԵՄ-ն ցանկանում է մասնակցել «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նախագծի մշակմանը։ Բրյուսելի համար այդ աշխարհագրական միջանցքը նաև ԵՄ-ին առաջարկում է նոր երթուղի, որը շրջանցում է Ռուսաստանը, միաժամանակ ավելի խորը ինտեգրելով Հայաստանը եվրասիական առևտրի մեջ։

«Դասականորեն, Չինաստանից Եվրոպա բեռներ տեղափոխելու համար պահանջվում է շուրջ 42 օր։ Եթե դուք գործարկեք այս միջին միջանցքը, կարող եք այդ ժամանակը կրճատել մինչև, հավանաբար, շուրջ 12 կամ 13 օր»,- հանդիպումից առաջ լրագրողներին ասել է ԵՄ պաշտոնյան։

Սակայն փորձագետները քննադատել են ԵՄ-ին ռազմավարական առաջնորդության բացակայության և ֆինանսական որոշումների հետաձգման համար, ինչը հիասթափություն է առաջացնում տարածաշրջանում և թույլ է տալիս ԱՄՆ-ին ստանձնել աշխարհաքաղաքական նախաձեռնությունը Հարավային Կովկասում։

Բացի այդ, նախատեսվում է ամրապնդել ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության համաձայնագիրը, ներառյալ՝ Հայաստանի զինված ուժերի աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով, որը 2014 թվականից ի վեր արդեն իսկ հատկացրել է 30 միլիոն եվրո։

Նշվում է, որ ԵՄ-ին մերձենալու խորհրդանշական քայլով Հայաստանը կստանա վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջին առաջընթացի զեկույցը: Այս առումով, ԵՄ սահմանային գործակալություն Frontex-ը, ինչպես սպասվում է, կսկսի ավելի սերտ համագործակցել Հայաստանի ներքին գործերի նախարարության հետ:

Այս գագաթնաժողովը հաջորդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտին Եվրախորհրդարանում ունեցած ելույթին, որտեղ նա ընդգծել էր իր երկրի՝ ԵՄ-ին անդամակցության ձգտումները և թշնամի Ադրբեջանի հետ խաղաղության անհրաժեշտությունը։

«Մեր ժողովրդավարությունը պետք է խաղաղությունը դարձնի անշրջելի, և այդ դեպքում խաղաղությունը կդարձնի ժողովրդավարությունն անշրջելի»,- ասել էր նա Եվրախորհրդարանի պատգամավորներին։

Հունիսի 7-ին Հայաստանը կանցկացնի համազգային ընտրություններ՝ Ռուսաստանի հնարավոր միջամտության ստվերի տակ, չնայած ԵՄ-ն արդեն իսկ աջակցում է Հայաստանի ջանքերին հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարում։

Նշվում է, որ Ռուսաստանը, որը մի ժամանակ համարվում էր Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը, արագորեն կորցրել է իր հեղինակությունը Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո, որտեղ Մոսկվան չկարողացավ միջամտել, երբ Ադրբեջանը հարձակվեց տարածաշրջանի վրա 2020 թվականին և կրկին՝ 2023 թվականին։ Սակայն Մոսկվան դեռևս մի քանի հազար զինվոր է պահում 102-րդ ռազմաբազայում, որը վարձակալել է մինչև 2044 թվականը։

2025 թվականի հունվարից Փաշինյանի կառավարությունը պաշտոնապես հետապնդում է ԵՄ անդամակցության գաղափարը, քայլ, որն այժմ կենտրոնական տեղ է զբաղեցնում իշխող կուսակցության քարոզարշավում։ Այնուամենայնիվ, 2024 թվականին սկսված առանց վիզայի բանակցությունները շարունակում են կանգ առնել որոշ անդամ պետությունների կողմից առկա սկեպտիցիզմի պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի