Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Տուապսեի վրա. ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնել է, որ Տուապսեի ծովային տերմինալում անօդաչու թռչող սարքերի  հարձակումից հետո հրդեհ է բռնկվել։ Ոչ ոք չի տուժել, գրում է Current time-ը։

Հրդեհը մարելու համար ներգրավվել 128 մարդ և 41 միավոր տեխնիկա։

Նահանգապետ Վենիամին Կոնդրատևը նախօրեին հայտնել էր, որ Տուապսեի նավթավերամշակման գործարանում հրդեհը մարվել է:

«Դա չափազանց դժվար աշխատանք էր: Ես հասկանում եմ, թե որքան ջանք և աշխատանք է պահանջվել նման լայնածավալ հրդեհը մարելու համար, որը հաճախ կյանքի համար վտանգ էր ներկայացնում»,- գրել է նա սոցցանցում:

Սա ապրիլի կեսերից ի վեր Տուապսեի նավթային ենթակառուցվածքների վրա չորրորդ հարձակումն է։ 2026 թվականի ապրիլի 16-ին և 20-ին Տուապսեի նավթավերամշակման գործարանի վրա անօդաչուների հարձակումներից հետո այրման արգասիքները թափանցել էին մթնոլորտ, իսկ գետի ջրի մակարդակի բարձրացման պատճառով նավթը պաշտպանիչ արգելապատնեշների վրայով թափվել էր Սև ծով։ Ապրիլի 28-ի գիշերն անօդաչու թռչող սարքերը կրկին հարձակվել էին գործարանի վրա։ Տուապսեի քաղաքային շրջանում հայտարարվել էր տարածաշրջանային արտակարգ դրություն։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մայիսի լույս 1-ի գիշերը ՀՕՊ ուժերը Բելգորոդի, Կուրսկի, Բրյանսկի, Ռոստովի, Կալուգայի և Սմոլենսկի մարզերի, Մոսկվայի մարզի, Կրասնոդարի երկրամասի, բռնակցված Ղրիմի, ինչպես նաև Սև ու Ազովի ծովերի վրա խոցել են ուկրաինական 141 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի