Այդ ոճով հանդես գալը պատիվ չի բերում տիկին Մկրտչյանին. ՔՊ անդամը՝ Նարինե Մկրտչյանի աղմկահարույց հրապարակման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական կարգախոսը հաստատված է՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»: Factor.am-ի հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանը՝ նշելով, որ «Նիկոլ վարչապետ» կարգախոսը որպես տարբերակը երբևէ լրջորեն չի քննարկվել:

«Այսպես թե այնպես, հասկանալի է, որ ցանկացած կուսակցություն կամ դաշինք գնում է ընտրությունների և ցուցակի առաջին համարը ենթադրաբար վարչապետի թեկնածուն է: Մյուս կողմից էլ՝ ինչ-որ մեկի վարչապետ դառնալն ինքնանպատակ չէ, կարևորն այն է, թե որ թիմն է գալիս, ինչ ծրագրով և ինչ խնդիրներ ունի իր առջև դրած, որոնք պատրաստվում է լուծել: Մենք հասկանում ենք, որ հանրության շրջանում մեծ վստահություն կա, բայց ճիշտ չէ այդ վստահությունը չարաշահել կամ ամբողջ քարոզարշավը կառուցել մեկ անձի շուրջ: Հենց դրա համար եմ ասում՝ դժվար թե լրջորեն այդ տարբերակը քննարկված լինի»,- մանրամասնեց Նարեկ Բաբայանը:

Հիշեցնենք՝ մամուլում վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ «Իմ քայլը» դաշինքը ընտրություններին կմասնակցի «Նիկոլ վարչապետ» նախընտրական կարգախոսով: Որոշ ՔՊ-ականներ ևս տարբեր հարցազրույցներում չէին հերքել, որ այդ տարբերակը քննարկվել է:

ՔՊ-ը անդամը թեև հանդիսանում է կուսակցության առանցքային ներկայացուցիչներից, այդուհանդերձ ընդգրկված չէ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում, հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ նրա անունը չկա կուսակցության համամասնական ցուցակում: Բաբայանը պարզաբանեց՝ նախևառաջ ինքը դժգոհ է նախորդ իշխանության ժամանակ ներմուծված ռեյտինգային ընտրակարգից, որից նոր իշխանություններին այդպես էլ չհաջողվեց հրաժարվել:

«Շատ վատ եմ վերաբերվում ռեյտինգային ընտրակարգին, բացի այդ՝ այդ դեպքում պետք է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեի այն նույն համայնքում, որտեղ նաև կինս է առաջադրվելու»,- շարունակեց Նարեկ Բաբայանը՝ հավելելով նաև, որ Ազգային ժողովում նույն ընտանիքից երկու հոգի չպետք է լինեն:

Նշենք, որ Նարեկ Բաբայանի կինը ՔՊ վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն է:

Հարցազրույցի ընթացքում Նարեկ Բաբայանն անդրադարձավ նաև «Մամուլի ազգային ակումբի» նախագահ Նարինե Մկրտչյանի աղմկահարույց հրապարակմանը, որում տիկին Մկրտչյանը նախ հայտնել է, որ իրեն հրավիրել են ընդգրկվել դաշինքի ցուցակ, ապա մանրամասն ներկայացրել, թե ինչ ձևաչափով են իր հետ հարցազրույց անցկացրել՝ ի վերջո նրան ցուցակում չներառելու որոշում կայացնելով:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը խոսեց նաև գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը գույքի նվիրաբերելու դիմումի, ինչպես նաև իր ղեկավարած կառույցում հնարավոր բացահայտումների մասին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան