«Կրասնոդարի» մարզիչը բացատրել է՝ ինչու է երկրորդ խաղում անընդմեջ փոխարինել Էդուարդ Սպերցյանին

Լուրեր

25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
Բոլորը

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը պատմել է, թե ինչու է երկրորդ խաղում անընդմեջ փոխարինել թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական խաղադաշտում 2։1 հաշվով հաղթել էր Մախաչկալայի «Դինամոյին»։ Սպերցյանը խաղը սկսել էր մեկնարկային կազմում, 36-րդ րոպեին վրիպել էր 11-մետրանոցից, իսկ 82-րդ րոպեին փոխարինվել էր։

«Սպերցյանը պատրաստ է խաղալ 90 րոպե, բայց շատ բարդ օրացույց է։ Նրա դիրքը շատ էներգատար է։ Նա այնպիսի խաղացող է, որը մեծ աշխատանք է կատարում ամեն խաղում՝ հանդես գալով 10 համարի դիրքում։ Իմ կարծիքով, անհրաժեշտ էր թարմացնել միջին գիծը, բայց չէի ցանկանում հեռացնել Լենինիին ու Կրիվցովին։ Դա էր անհրաժեշտ թիմին։

Սպերցյանը մեր առաջատարն է, մեր առաջնության լավագույն խաղացողներից մեկը, և նա գործնականում միշտ խաղում է առանց փոխարինման։ Պետք չէ ուշադրություն դարձնել, որ այս անգամ նա խաղաց 9 րոպե քիչ»,– Մուրադ Մուսաևի խոսքը մեջբերում է Championat.com-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 37 հանդիպման, դարձել 13 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ։