Լենա Նազարյանը թեկնածու չէ և չի մասնակցում ընտրություններին. Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
Բոլորը

«Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանն իր հրավիրած հրատապ ասուլիսում հորդորեց «Իմ քայլը» հիմնադրամի և իշխող ուժի ասոցացիան հարցնել քաղաքացիներից։

«Խնդրում եմ ինքներդ ճշտեք՝ մարդկանց համար ասոցացվո՞ւմ եմ, թե՞ ոչ: «Իմ քայլը» հիմնադրամը չի ասոցացվում իշխող ուժի հետ»,- ասաց Հակոբյանը։

Անդրադառնալով այն փաստին, որ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը իշխող ՔՊ խմբակցության գործող պատգամավոր է, Աննա Հակոբյանը արձագանքեց։

«Լենա Նազարյանը չի մասնակցում և թեկնածու չէ այս ընտրություններում։ Շատ տարբեր է այն, ինչ ես կարդացի, և այն, ինչ դուք ասացիք։ Նշված պարզաբանումները «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանը վերաբերելի չեն»,- նշեց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարը։

Հիշեցնենք՝ «Անկախ դիտորդ» դաշինքը դիմել է Վարչական դատարան և պահանջում է 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին։ Խախտման համար նախատեսված տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկ։

«Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6.1 մասը ենթադրում է, որ այն հիմնադրամները, որոնք աֆիլացվում են այս կամ այն կուսակցության հետ, պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը ընտրությունների վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը ուժի մեջ մտնելու պահից ի վեր»,- Factor TV-ի հետ զրույցում նշել էր «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

Նա պնդել է, որ «Իմ քայլը» հիմնադրամն ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Մասնավորապես, հոգաբարձուների խորհրդի նախագահ Լենա Նազարյանն իշխող ՔՊ խմբակցության գործող պատգամավոր է։

«Նաև անվանումով՝ «Իմ քայլը» այն դաշինքի անվանումն էր, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմել էր Երևանի ավագանիում և Ազգային ժողովի ընտրություններում՝ նախորդ գումարման Ազգային ժողովում։ «Իմ քայլը» բրենդ էր, որը «Քաղաքացիական պայմանագիրն» օգտագործում էր»,- նշել էր Իոաննիսյանը։

Նրա գնահատմամբ՝ հիմնադրամը պետք է դադարեցներ գործունեությունը, սակայն շարունակել է։

Աննա Հակոբյանը այսօրվա ասուլիսում ընդգծեց, որ դիմել է իր փաստաբանական թիմին՝ ուսումնասիրելու Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու նպատակով հաղորդում ներկայացնելու հնարավորությունը, ինչպես նաև «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայց ներկայացնելու տարբերակը՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին և հեղինակությանը հասցված վնասները հատուցելու պահանջով։

Մանրամասները՝ տեսանյութում։