«Զվարթնոց» օդանավակայանում 65-ամյա տղամարդ է մահացել. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, այս գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում Դոհա-Երևան չվերթի ուղևորը մահացել է:
Հայտնի է դարձել, որ տղամարդը 65 տարեկան է, ազգությամբ հայ, ՀՀ և ԱՄՆ քաղաքացի է, ով ունեցել է առողջական խնդիրներ:
Ըստ նախնական վարկածի` տղամարդը հանկարծամահ է եղել: