Հայ դպրոցի միջոցով է փոխանցվում ազգային ոգին. Գարեգին Բ-ն՝ սփյուռքահայ ուսուցիչներին

Լուրեր

12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
Բոլորը

Հուլիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ուսուցիչների վերապատրաստման ծրագրին մասնակից սփյուռքահայ ուսուցիչներին՝ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆ. Ռուբեն Միրզախանյանի ուղեկցությամբ:

Հանդիպմանը տիար Ռուբեն Միրզախանյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ծրագրին 16 երկրներից մասնակցող ուսուցիչներին՝ տեղեկացնելով, որ Սփյուռքի ամենօրյա և կիրակնօրյա ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստությունը արդեն 18-րդ անգամ է անցկացվում. այս տարի՝ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կողմից։ Ռեկտորն անդրադարձ է կատարել նաև կրթության և Սփյուռքի կրթական խնդիրների հանդեպ Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող ուշադրությանը՝ հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը մանկավարժներին և նրանց սրբազան առաքելությանը։

Այնուհետև սփյուռքահայ ուսուցիչներին ողջունել և իր հայրապետական պատգամն է փոխանցել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Վեհափառ Հայրապետը, ուրախություն հայտնելով հանդիպման առիթով, իր գնահատանքը հայտնեց ուսուցիչներին այն հանձնառության համար, որով, կարևորելով իրենց աշխատանքը, ամեն տարի գալիս են Հայաստան վերապատրաստվելու։

Նորին Սրբությունը կարևորել է հայրենիքի և ազգային կառույցների կողմից հայեցի կրթության և դաստիարակության գործին ընծայվող ուշադրությունը՝ ընդգծելով, որ դպրոցը ազգի ինքնության պահպանման ամենակարևոր կառույցներից է։ Այս կապակցությամբ Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, ուսումնական կառույցներին և մանկավարժներին, ովքեր, հասու լինելով Սփյուռքում ուսուցիչների կարևոր առաքելությանը հայ մանուկների կրթության ու դաստիարակության, ինչպես նաև հայ ինքության պահպանության գործում, պատասխանատվությամբ և նախանձախնդրությամբ իրականացնում են սփյուռքահայ մանկավարժների վերապատրաստման ծրագիրը։

Կարևորելով հայ դպրոցի առաքելությունը ազգային կյանքում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավով նշեց, որ Սփյուռքում այսօր նահանջ է ապրում հայեցի կրթությունը։ Գարեգին Բ Հայրապետն ընդգծել է, որ հայ դպրոցի միջոցով է փոխանցվում ազգային ոգին, այնտեղ է կերտվում հայորդին և ձեռք բերում ազգային սրբազան արժեքների, պատմության ու հայոց մեծերի ճանաչողությունը, գիտելիքներ, որոնք նպաստում են ազգային ինքության ու գիտակցության զորացմանը՝ այդպիսով երաշխավորելով նաև հետագա ներգրավումը ազգային կյանքից ներս։

Նորին Սրբությունը տեղեկացրել է, որ հովվապետական իր տարբեր այցերի ընթացքում թեմակալ առաջնորդների և հոգևոր դասի հետ քննարկել է մտահոգիչ այս խնդիրը՝ շեշտելով եկեղեցիների կողքին հայ դպրոց ունենալու անհրաժեշտությունը՝ անվտանգ պահելու հայ ինքնությունը։

Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկացրել է, որ առաջիկա տարի Մայր Աթոռում ևս կսկսվի իրականացվել նմանօրինակ վերապատրաստման ծրագիր՝ զորակցելու Սփյուռքում ազգային կրթական հաստատությունների և Հայոց Եկեղեցու հովանու ներքո գործող դպրոցների մանկավարժներին։

Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը պատգամել է ուսուցիչներին կենսագործել դարերի խորքից փոխանցված ավանդները և կոչման բարձր գիտակցությամբ շարունակել իրենց ծառայությունը ազգին՝ մաղթելով, որ Աստված օրհնի, զորացնի և արդյունավոր դարձնի նրանց ջանքերը։

Հանդիպմանը ներկա Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն իր հերթին ուսուցիչներին ներկայացրել է կրթական ոլորտում կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերը։ Սրբազանը մասնավորապես անդրադարձել է հանրակրթական ոլորտում ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մայր Աթոռի միջև սերտ համագործակցությանը, ինչպես նաև Մայր Աթոռի հովանու ներքո գործող երկու դպրոցների, մանկապարտեզի և Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի գործունեությանը։ Վարդան եպիսկոպոսը նաև տեղեկացրել է Հայաստանի 140 կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների շարունակական վերապատրաստման և ի զորակցություն Սփյուռքի թեմերի կիրակնօրյաների նախանշվող ծրագրերի մասին։ Ուսուցիչներին հանգամանորեն ներկայացվել է Մայր Աթոռի և ՀԲԸՄ ութ հայորդյաց տների օգտաշատ կրթադաստիարակչական առաքելությունը։