Քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

Լուրեր

20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Կարեն Հակոբյանին:

Շնորհակալություն հայտնելով գործող աշխատակազմին մինչ այժմ կատարած աշխատանքի համար՝ քաղաքապետը միևնույն ժամանակ խոսել է բազմաթիվ խնդիրների մասին՝ ապօրինի շինարարարություն, կանաչապատում, անվտանգ երթևեկության կազմակերպմանն ուղղված աշխատանք և այլն, խնդիրներ, որոնք կուտակվել են այս տարիների ընթացքում: Որպես ամենացայտուն օրինակ՝ քաղաքապետը մատնացույց է արել փաստը, որ հենց վարչական շրջանի աշխատակազմի շենքի դիմաց փաստացի անօրինական ավտոկայանատեղի է գործում, որտեղ մուտք գործելու համար մեքենաները որոշ տարածություն հետիոտնային երթևեկելի հատվածով են անցնում:

«Մենք չենք կարող օրինականություն պահանջել քաղաքացիներից, եթե մենք ինքներս խախտում ենք օրենքը, անհարմարություն ստեղծում քաղաքացիների համար և խաթարում ենք նրանց անվտանգ երթևեկությունը», – ասել է քաղաքապետը՝ կարգադրելով անհապաղ վերացնել անօրինական կայանման դեպքերը:

Դիմելով վարչական շրջանի նորանշանակ ղեկավարին ու աշխատակազմին՝ Հայկ Մարությանն ընդգծել է նաև, որ բնակչության հետ ամենօրյա շփումներում ակնկալում է քրտնաջան աշխատանք և թափանցիկ գործելաոճ:

«Այսօր այն պահն է, որ պետք է առավելագույն եռանդով աշխատենք: Քաղաքի խնդիրներն այնքան շատ են, որ պետք է աշխատել մեծ լարումով՝ հասնելու համար այն զրոյական կետին, որտեղից նոր պետք է շարունակենք վերընթաց զարգացումը», – ասել է քաղաքապետը: