Հանրային խորհրդի Առողջապահության և Պետաիրավական հարցերի հանձնաժողովները նոր նախագահ են ընտրել

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

 

Ս․թ․ նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀԽ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը։ Առաջադրված 3թեկնածուներից փակ, գաղտնի քվեարկության արդյունքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել սրտաբան, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի տնօրեն Լևոն Գրիգորյանը։

Հանրային խորհրդի Առողջապահության հարցերի հանձնաժողովում ընդգրկված է առողջապահական ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունների, բուժհաստատությունների 56 ներկայացուցիչ։

Մինչ քվեարկությունը Լևոն Գրիգորյանը ներկայացրել է ոլորտի բարեփոխման իր ծրագիրը, հանձնաժողովի անդամների հետ հարցուպատասխանի միջոցով անդրադարձել առողջապահական համակարգի խնդիրներին և դրանց լուծման վերաբերյալ իր դիրքորոշումն ու տեսակետները ներկայացրել գործընկերներին։

Ս․թ․ նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը, որիօրակարգային միակ հարցը նույնպես եղել է հանձնաժողովի նախագահի ընտրությունը։ Առաջադրված 4թեկնածուներից հանձնաժողովի նախագահ է ընտրվել Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։ ՀԽ Պետաիրավական հանձնաժողովում ընդգրկված է 64 անդամ։

 
Նախագահների ընտրությունից հետո տեղի ունենալիք հանձնաժողովների առաջիկա նիստերում հանձնաժողովի անդամները կքննարկվեն ոլորտային ենթահանձնաժողովների ձևավորման, աշխատանքային կանոնակարգի սահմանման և հանձնաժողովի հետագա գործունեությանը վերաբերող այլ հարցեր։
 
Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեցին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները, որից հետո, հոկտեմբերի 9-ին սկսվեց Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ Հանրային խորհուրդը հայտարարությամբ դիմեց հասարակության լայն շերտերին՝ ներգրավվելու ՀԽ հանձնաժողովների աշխատանքներում (դիմումների վերջնաժամկետը ս․թ․ նոյեմբերի 8-ն էր):
Հանձնաժողովների նախագահների ընտրությունից հետո նորընտիր նախագահների կազմը ներկայացվում է ՀՀ վարչապետին Հանրային խորհրդի անդամ նշանակելու համար: Այդպիսով, Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը համալրվում է հաջորդ 15 անդամով, որից հետո 30 անդամներից յուրաքանչյուրը, նպատակ ունենալով ապահովել հասարակության տարբեր ոլորտների մասնագետների լայն ներկայացվածությունը Հանրային խորհրդում, առաջադրում են թեկնածուներ և փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում ՀԽ հաջորդ 15 անդամներին՝ ամբողջացնելով Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը։