Հայաստանի ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ՀՀ ոտիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Երևանում գործող տուրիստական ընկերություններից մեկի տնօրենը Սիրիայի Արաբական Հանրապետության մի քաղաքացուց վերցրել է 6500 եվրո և անձնագիրը՝ մեկ այլ անձի միջոցով նրա եվրոպական երկիր մեկնելը կազմակերպելու, ինչպես և Շենգենյան վիզա ստանալու նպատակով, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Այդ գործողությունները հանձն առած տղամարդը ոչ միայն չի կատարել խոստումը, այլև տուրիստական ընկերության տնօրենին չի վերադարձրել վերցրած գումարը։ Ամիսներ անց տուրիստական ընկերության տնօրենին է հանձնել Սիրիայի քաղաքացու անձնագիրը, ուր փակցված է եղել Արաբական Միացյալ Էմիրություններում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան կողմից տրված Շենգենյան վիզա։ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները արտոնագրի իսկությունը ստուգելու նպատակով անձնագիրն ուղարկել են փորձաքննության։ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ արտոնագիրը կեղծ է։

Խարդախության և իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու, իրացնելու և օգտագործելու հատկանիշներով ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։

Կատարվածի հանգամանքները պարզվում են։