Արմեն Գրիգորյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին
Քաղաքականություն
20.04.2026 | 14:44
ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից տեղեկացնում են, որ ապրիլի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին:
«ԱԽ քարտուղարը շնորհավորել է հատուկ ներկայացուցչին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն և նորանոր հաջողություններ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ընթացիկ օրակարգը և զարգացման հեռանկարները: Արմեն Գրիգորյանն ընդգծել է Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունների ամրապնդման դրական դինամիկան: Իր հերթին Քևին Հեմիլթոնը կարևորել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում Հայաստանի ներգրավածության արդյունքում ձևավորված համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։