Նախագահը Հարավային Կորեայում ՀՀ դեսպան է նշանակել
Քաղաքականություն
18.04.2026 | 18:31
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 17-ին հրամանագիր է ստորագրել, որով Կորեայի Հանրապետությունում ՀՀ դեսպան է նշանակել։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոնիկա ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Տոկիո)»,-նշվում է հրամանագրում: