Քոչարյանի 500 էջանոց ինքնակենսագրականը. «Կյանք ու ազատություն» նաև՝ անդրադարձ անազատությանը. «Հրապարակ»

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Ռոբերտ Քոչարյանի հեղինակած գիրքը շուտով լույս կտեսնի։ Սկզբում կհրատարակվի Մոսկվայում՝ ռուսերեն, քանի որ Քոչարյանը ռուսերեն է գրել, ապա կթարգմանվի հայերեն․ արդեն թարգմանիչներն աշխատում են։ Գիրքն ինքնակենսագրական է և կոչվում է «Կյանք և ազատություն»։ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մեզ ասաց, որ գրքում Քոչարյանի կյանքն է՝ մանկությունից մինչև մեր օրերը, և ներառում է բավականին հետաքրքիր պատմություններ, որոնց մի մասն ընդհանրապես հանրությանը հայտնի չէ, օրինակ՝ մանկությունից որոշ դրվագներ, ծնողների, եղբոր հետ կապված որոշ փաստեր, իր տոհմի վերաբերյալ պատմություններ։

Գրքում ներկայացված են նաև Քոչարյանի բանակային կյանքը, ծառայության տարիները, արցախյան ազատագրական պայքարը։ «Մանրամասներ կան նաև հայտնի իրադարձությունների մասին, օրինակ՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի մասին, իր և Կարեն Դեմիրճյանի մտերիմ հարաբերությունների մասին, Սերժ Սարգսյանի մասին։ Առհասարակ, գրքում արծարծված են նորանկախ Հայաստանի գրեթե բոլոր նշանավոր դերակատարները»։

Սողոմոնյանը վստահ է, որ գրքում կան այնպիսի ճշմարտություններ, որոնք շատերին դուր չեն գա։ Իր կյանքի և ազատության մասին պատմող գրքում Քոչարյանն անդրադարձել է նաև իր կարճաժամկետ անազատությանը՝ երկշաբաթյա կալանքին, որից ազատվեց օգոստոսի 13-ին։ Բանտում գտնվելու օրերին գիրքը համարյա պատրաստ է եղել։ Բայց քանի որ սա ևս մի նոր դրվագ էր նրա կյանքում, գրքի հեղինակն ավելացրել է նաև իր՝ անազատության մեջ գտնվելու հատվածը։ Գիրքը ծավալուն է՝ մոտ 500 էջ։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: