Կառուցապատման ոլորտում նախատեսվում են նոր պահանջներ և սպառողների պաշտպանության միջոցներ

Լուրեր

25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների, պետական մարմինների և ոլորտային կառույցների մասնակցությամբ քննարկվել են սպառողների իրավունքների պաշտպանությանն ու կառուցապատման ոլորտի կարգավորմանն ուղղված նախաձեռնությունները։ Ներկայացվել են օրենսդրական փոփոխություններ, որոնք նախատեսում են կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների ձևավորում, թափանցիկության նոր պահանջներ և գնորդների վճարած գումարների վերադարձի ռիսկերի ապահովագրում։

«Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։  Քննարկմանը մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի, քաղաքաշինության կոմիտեի, արդարադատության նախարարության, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի, ինչպես նաև հանձնաժողովի ներկայացուցիչներ։

Գեղամ Գևորգյանը նշել է, որ նախորդ տարի հանձնաժողովը սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից ուսումնասիրություն է իրականացրել կառուցապատման ոլորտում, որի արդյունքում բացահայտվել են մի շարք խնդիրներ։ Մասնավորապես օֆերտայի ֆուլում գովազդվող բովանդակության, հատկապես ենթակառուցվածքների մասով չիրականացում, բնակարանների հանձնման ժամկետների ուշացումներ, շենքերի սպասարկմանն առնչվող հարցեր և այլն։ Առկա խնդիրների կարգավորման նպատակով առաջարկներ են ներկայացվել լիազոր մարմիններին, և արդեն մշակվել ու քննարկումների փուլում  են գտնվում երկու կարևոր օրենքների նախագծեր, որոնք ուղղված են  ընկերությունների բարեխիղճ գործունեության և սպառողների շահերի արդյունավետ պաշտպանության ապահովմանը։

Առաջարկվում է ձևավորել մասնագիտացված կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպություններ (ԻԿԿ), որոնք կվարկանիշավորեն ընկերություններին, վերջիններիս համար կսահմանվեն թափանցիկության պահանջներ՝ պարտադիր աուդիտ, պաշտոնական կայքի առկայություն և այլն, նախատեսվում է գնորդների կողմից վճարված գումարների ետվերադարձի ռիսկերի ապահովագրում (օրինակ՝ ապահովագրության, բանկային երաշխիքի կամ կառուցապատողի հատուկ հաշվին մուտքագրված գումարի սառեցման միջոցով)՝ սնանկացման ռիսկերից խուսափելու նպատակով։

Քննարկմանը մասնակցող ընկերությունների ներկայացուցիչները դրական են արձագանքել ներկայացված նախաձեռնություններին՝ առանձին հարցերի շուրջ ներկայացնելով իրենց դիտարկումներն ու առաջարկները»,- ասված է հաղորդագրությունում։