«Օրգանական Հայաստան» միասնական տաղավարի ներքո հայկական արտադրողները մասնակցում են Դուբայի «MENOPE 2018» միջազգային ցուցահանդեսին

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«ՕՐԳԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի ներքո հայկական 9 արտադրողներ մասնակցում են նոյեմբերի 18-20-ը Դուբայում անցկացվող Մերձավոր Արևելքի օրգանական և բնական արտադրանքի ամենամյա ցուցահանդեսին՝ ներկայացնելով իրենց սերտիֆիկացված և անցումային օրգանական արտադրանքը` մեղր, չրեր, բնական հյութեր և բուսական թեյեր,   շուրջ 10 000 մասնագիտացված այցելուներին:

 

Ցուցահանդեսը տարածաշրջանի միակ առանձնահատուկ գործարար միջոցառումն է: Ինչպես նախորդ տարի, այս տարվա մասնակցությունը կազմակերպել է Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը, որը ֆնանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և համաֆնանսավորվում ու իրականացվում է Ավստրիական  զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից՝ սերտ համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ինչպես նաև ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) հետ:

 

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ օրգանական գյուղատնտեսությունը Գյուղատնտեսության նախարարության առաջնահերթ ուղղություններից է:  «Մեր երկրում օրգանական գյուղատնտեսության զարգացումը մեծ ներուժ ունեցող հեռանկարային ուղղություն է, որը նաև արտահանման մեծ հնարավորություններ ունի, և մենք պետք է ձեռնարկենք բոլոր քայլերը խրախուսելու օրգանական արտադրանք ստեղծող ֆերմերներին։ Այս հարցում արժանահիշատակ է Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի հետ համագործակցությունը,  որի շնորհիվ մեր ֆերմերները հնարավորություն ունեն ամեն տարի աշխարհի տարբեր երկրներում ներկայացնել իրենց արտադրանքը և տեղ զբաղեցնել այդ շուկաներում։ Որպես պետական աջակցության հնարավոր տարբերակ՝ այժմ քննարկում ենք նաև օրգանական սերտիֆիկացման ծախսերի սուբսիդավորման հնարավորությունը, ինչը հուսով ենք ևս մեկ կարևոր խթան կդառնա երկրում օրգանական գյուղատնտեսության ծավալների ավելացման համար», – նշել է նախարարի պաշտոնակատարը:

 

«Եվրոպական միությունում մեծ պահանջարկ ունի առանց արհեստական բաղադրիչների, առողջ, բնական, քիչ շաքարով արտադրանքը: Հայաստանը ներուժ ունի արտադրելու նիշային արտադրանքներ և առավելություն է, որ շատ ընկերություններ ԵՄ աջակցության շնորհիվ ունեն օրգանական հավաստագիր», – նշել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին. «ԵՄ-ն օգնում է գյուղատնտեսներին Հայաստանի տարբեր շրջաններում բարելավել արտադրության և քանակը, և որակը, գտնել շուկաներ, ինչպես նաև խթանում է արտահանումը և մուտքը ԵՄ շուկաներ: Իր հերթին  ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը  ճանապարհ է հարթում ավելի խորը համագործակցության, տնտեսական համագործակցության ընդլայնման և տարբեր ոլորտների, այդ թվում` գյուղատնտեսության, ավելի սերտ կապեր հաստատելու նոր հնարավորությունների ստեղծման համար»:

 

«Ավստրիան, որպես Եվրամիության օրգանական գյուղատնտեսության ոլորտի առաջնորդ, հպարտությամբ է աջակցում Հայաստանի անցմանը օրգանական գյուղատնտեսությանը: Մեր գործունեության հիմնական ուղղություններից է աջակցել արտադրողներին մուտք գործելու միջազգային շուկաներ, իսկ այդ առումով արաբական աճող շուկան շատ խոստումնալից է Հայաստանի օրգանական և բնական արտադրանքների համար», – նշել է ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը: