Եթե չեն կարողանում հարկ հավաքել, ապա դրա համար քաղաքացին չպետք է վճարի. Արփինե Հովհաննիսյան

Լուրեր

20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor.am-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ այս օրերին համացանցում մեծ աղմուկ բարձրացրած, այսպես կոչված, «խոպանչիներին հարկելու»՝ Կառավարությանն առընթեր ՊԵԿ-ի գաղափարի մասին:

–Դուք ուղիղ հեռարձակմամբ ձեր մտահոգությունը հայտնեցիք Կառավարության նոր նախաձեռնության առնչությամբ: Նախ՝ ի՞նչն է ձեր մտահոգության հիմնական պատճառը:

-Ես կարծում եմ՝ մտահոգությունը ոչ միայն ինձ մոտ է առաջացել, այլ նաև պետք է առաջանա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մոտ՝ անկախ նրանից այդ օրինագիծն իրենց վրա տարածվո՞ւմ է,թե՞ ոչ: Մտահոգությանս պատճառը շատ պարզ է՝ եթե այս կառավարությունը եկամուտներ հավաքագրելու հնարավորություն չունի և խնդիր ունի բյուջեի մուտքերի հետ, ապա դա դեռ չի նշանակում, որ իրավունք ունի և պետք է սահմանի համատարած հայտարարագրումը: Դրանից էլ հարկեր գանձի ՀՀ այն քաղաքացիներից, ովքեր մեկնել են արտագնա աշխատանքի, կամ, օրինակ, ինքնազբաղված անձինք են և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն են ծավալում:

–Ինչո՞ւ եք կարծում, որ թիրախում լինելու է անապահով խավը:

-Ակնհայտ է, որ թիրախում անապահով խավն է, որովհետև խոսքը չի վերաբերում պետական ծառայողներին կամ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, որոնք այսպես թե այնպես հայտարարագրում իրականացնում են: Խոսքը վերաբերում է այն անձանց, որոնք արտագնա աշխատանքի են մեկնել՝ այստեղ իրենց ընտանիքի բարեկեցությունը ապահովել չկարողանալու պատճառով: Հիմա հարկվելու են այդ մարդիկ:

 –ՊԵԿ նախագահն ասում է, որ դրանով կավելացնեն պետբյուջեի մուտքերը:

-Եթե պետական բյուջեի մուտքերի ավելացումը ՊԵԿ նախագահը պետք է դիտարկի բացառապես արտագնա աշխատանքի մեկնած կամ ինքնազբաղված քաղաքացիների եկամուտները հարկելով, ապա կարծում եմ՝ մենք այդպես երկար ճանապարհ չենք գնա: Այսինքն՝ հարկային վարչարարությունը պատշաճ ձևով չի իրականացվում և ընդամենը հաշվարկված է, թե ինչքան անկանխիկ եղանակով փող է ուղարկված և այդ մարդկանց փողից հարկային վարչարարություն իրականացնող մարմինը որոշել է, որ ինքը կարող է գումարներ պահել, ինչը կարծում եմ՝ անթույլատրելի է: Եթե չեն կարողանում հարկ հավաքել, ապա դրա համար քաղաքացին չպետք է վճարի:

 –Դուք կարծում եք, որ ընդհանրապես չպ՞ետք է հարկել տվյալ անձնանց, որոնց հիմնականում նախագիծը կառնչվի, թե՞ այլ մեխանիզմներ եք առաջարկում:

-Կարծում եմ՝ եթե նույնիսկ համատարած հայտարարագրման միտք , իսկ դրանից էլ հարկման գաղափար ծագել է կառավարության մոտ, ապա դա այնքան երկար ճանապարհ ունի անցնելու, որ գուցե այս կառավարության գործունեության ժամկետը դրան չբավարարի: Եթե, օրինակ, անկանխիկ շրջանառությունն ապահովված չէ, եթե ապահովված չէ էլեկտրոնային ստորագրությունը, եթե քաղաքացիների բարեկեցությունն ի վերջո ապահովված չէ, 100 հազարից ավելի պետական ծառայողներ պատրաստվում են կրճատել, ի՞նչ են անելու, տեսնելու են այդ մարդիկ ինչ են գտել զբաղվելու, հարկե՞ն: Սա անթույլատրելի և հակաժողովրդավարական քայլ է:

Շողիկ Գալստյան