Երևանում կմեկնարկի «Արմմոնո Plus» թատերական փառատոնը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Արմմոնո մշակութային փառատոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ս. թ. նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 10-ը Երևանում կմեկնարկի «Արմմոնո Plus» թատերական փառատոնը («Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է):

Փառատոնի բացումը կկայանա նոյեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին, «ԼատինԱրտ» ստուդիայում (Հասցե` Աբովյան 41/4):

Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոպար, մոնոդրամա, մոնոօպերա: «Արմմոնո Plus» թատերական փառատոնի շրջանակում կցուցադրվի 9 մոնոներկայացում. Նարեկ Բաղդասարյան՝ «ՀամլետMachin» (Արմմոնո-Տրիումֆ), Տաթև Ղազարյան` «Սովորական օր» (Արմմոնո-Տրիումֆ), Նորա Բադալյան` «Լեդի Մակբեթ» (Արմմոնո-Տրիումֆ), Արմեն Քուշկյան՝ «Նաստասիայի դերում իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին» (Արմմոնո-Տրիումֆ), Վալենտինա Դավիթավյան՝ «Ուղղակի Ֆրիդա», Դավիթ Աբրահամյան՝ «Թթվածին», Աքսաննա Բաբաջանյան` «Ես սպասում եմ քեզ սիրելիս» (Գորիս), Ռուզաննա Պողոսյան՝ «Ժաննա դ՛Արկ» (Գավառ) և Հասմիկ Հարությունյան` «Համբարձման գիշեր»:

«Արմմոնո Plus» փառատոնի շրջանակում կանցկացվի նաև «Արմմոնո-հանդիպում» կրթական ծրագիրը: Հանդիպումները կկայանան «Լոֆտում» (հանդիպում հոգեբան Եվա Օհանյանի հետ` «Թատրոնը հոգեբանի աչքերով» թեմայով, հանդիպում բեմանկարիչ Վիկտորիա Ռիեդո Հովհաննիսյանի հետ (Հայաստան-Շվեյցարիա)` «Խոսենք բեմանկարչի աշխատանքի մասին» թեմայով, հանդիպում ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի հետ` «Խաղում ենք մոնոներկայացում» թեմայով) և «ԼատինԱրտ» ստուդիայում (հանդիպում Հայաստանի սպորտային պարերի բազմակի չեմպիոն  ու մրցանակակիր Արտակ Զախարյանի հետ` «Շարժվի´ր ռիթմով» թեմայով):

«Արմմոնո Plus» թատերական փառատոնի ներկայացումները կցուցադրվեն Փոքր թատրոնում, ՀԹԳՄ-ում, Հ. Թումանյանի տուն-թանգարանում, Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոցում և «Լոֆտում»։

Ներկայացումների մուտքն անվճար է: