Ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է 2025 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ Այն հրապարակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում։ 

Կուսակցությունը, հիշեցնենք, գրանցվել է 2025 թվականի դեկտեմբերի 8-ին։ Դրա հասցեն է՝ Երևան, Կենտրոն, Տերյան, շ․69 («Տաշիր պիցցա»-ի շենքն է)։ Այդ նույն հասցեում են գրանցված Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Սարգիս Կարապետյան» բարեգործական հիմնադրամը, «Թի Թաուեր», «Տ-Րիզորթ», «Ինվեստ Էներգո», «Թի Սի Ինվեսթմենթս», «Թի Ասսեթ Մենեջմենթ» ընկերությունները։

Հաշվետվությունում նշված է միայն դրա ղեկավար կազմը՝ Ալեքսան Ալեքսանյան, Լենա Մաթևոսյան, Աշոտ Ֆարսյան։

Ըստ հաշվետվության՝ ստեղծումից հետո մինչև տարեվերջ ընկած մեկ ամսից պակաս ժամանակահատվածում կուսկացությունը չի ունեցել ո՛չ անշարժ, ո՛չ շարժական գույք, ո՛չ դրամական որևէ միջոց կամ նվիրատվություն։

Ուշագրավ է, որ «Ուժեղ Հայաստան»-ի անդամները նաև անդամավճար չեն վճարել։

Ի սկզբանե, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունը եղել է «Հայամետ», և այս տարվա հունվարի 16-ին է անվանափոխվել՝ դառնալով «Ուժեղ Հայաստան»։ 

Հիշեցնենք, որ կուսակցություններն իրենց տարեկան հաշվետվությունները ԿԿՀ պետք է ներկայացնեն մինչև փետրվարի 20-ը։ Պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների հաշվետվությունները նաև աուդիտ են անցնում (տևում է շուրջ 1․5 ամիս)։ Այսինքն՝ դրանք կհրապարակվեն աուդիտի ավարտից հետո։ 

Ի դեպ, ֆինանսական աուդիտ պարտավոր են անցնել նաև այն կուսակցությունները, որոնց մուտքեր-ելքերը գերազանցել են 25 մլն դրամը։

Ըստ օրենքի՝ պետական ֆինանսավորում ստանում են այն կուսակցությունները կամ դաշինքները, որոնց ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 3 %-ը: Ներկայում այդպիսիք են «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Վերածնվող Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Հանրապետություն» կուսակցությունները։

Գայանե Խաչատրյան