Բաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվել

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

ԱՄՆ-ը հայտարարել է, որ երեքշաբթի Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվել, ենթադրաբար, Իրանի կողմից աջակցվող իրաքյան զինված խմբավորման կողմից, գրում է France 24-ը։

Ըստ Պետքարտուղարության՝ լրագրողին զգուշացվել է անվտանգության ռիսկերի մասին, ներկայում աշխատում են «հնարավորինս շուտ» նրա ազատ արձակումն ապահովելու ուղղությամբ։

«Իրաքի իշխանությունները ձերբակալել են Իրանի հետ կապված «Քաթաիբ Հըզբոլլահ» խմբավորման հետ կապված անձի, որը, ենթադրաբար, ներգրավված է եղել առևանգման գործում»,- X-ում գրել է պետքարտուղարի միջազգային կապերի գծով օգնական Դիլան Ջոնսոնը։

Իրաքը ՆԳ նախարարությունն էլ հայտարարել է, որ կանգնեցրել են մի մեքենա, որը փախչելու փորձի ժամանակ շրջվել է։

«Անվտանգության ուժերը կարողացել են ձերբակալել կասկածյալներից մեկին և առգրավել հանցագործության մեջ օգտագործված մեքենաներից մեկը։ Նախարարությունը հաստատում է, որ ջանքեր են գործադրվում մնացած անձանց գտնելու և առևանգված լրագրողի ազատ արձակումն ապահովելու ուղղությամբ»,- ասվում է Իրաքի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Իրաքի անվտանգության ծառայության աղբյուրն AFP-ին հայտնել է, որ լրագրողին առևանգել են Բաղդադում:

Լրատվամիջոցների պաշտպանության խմբերը նշում են, որ առևանգվածը ֆրիլանս լրագրող Շելլի Քիթլսոն։ Al-Monitor-ը, որի հետ համագործակցել է Քիթլսոնը, հայտարարել է, որ «խորապես անհանգստացած է» լրագրողի առևանգման կապակցությամբ և կոչ է արել «անհապաղ ազատ արձակել» նրան։

Նախկինում Բաղդադում հաճախ էին առևանգումների դեպքեր տեղի ունենում, սակայն նման դեպքերը նվազել են, քանի որ վերջին տարիներին երկրում անվտանգության իրավիճակը բարելավվել է։

Միացյալ Նահանգները փետրվարի 28-ին Իրանի դեմ պատերազմի մեկնարկից հետո զգուշացրել է ամերիկացիներին Իրաքում աճող ռիսկերի մասին, որտեղ Իրանն ազդեցություն ունի մի քանի շիա զինված խմբավորումների վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի