Իսրայելում իրանական հրթիռային հարձակման հետևանքով 14 մարդ է վիրավորվել

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ Իրանի կողմից վերջին հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել է 14 մարդ, գրում է DW-ն։

Վիրավորների թվում 11-ամյա աղջիկ կա։ Նա բեկորային վնասվածքներ է ստացել, վիճակը գնահատվում է ծանր։

Զինվորականները հայտարարել են, որ 20 ժամվա ընթացքում առաջին անգամ «հայտնաբերել են Իրանից Իսրայելի տարածք արձակված հրթիռներ», իսկ կենտրոնական և հյուսիսային Իսրայելում հրթիռային տագնապի ազդանշաններ են հնչել։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ հարձակման ժամանակ օգտագործվել են կասետային ռումբեր, որոնք պայթում են օդում և տարածվում լայն տարածքում։

Իրանն ու Իսրայելը նախկինում միմյանց մեղադրել են կասետային ռումբեր օգտագործելու մեջ։

Ավելի քան 100 պետություն 2008 թվականին ստորագրել է «Կասետային ռումբերի մասին» կոնվենցիան, որն արգելում է կասետային ռումբերի օգտագործումը, արտադրությունը, պահեստավորումը և փոխանցումը, սակայն  ո՛չ Իրանը, ո՛չ Իսրայելն այս կոնցենցիայի կողմ չեն։

Եմենի հութիներն էլ չորեքշաբթի հայտարարել են Իսրայելի ուղղությամբ բալիստիկ հրթիռներով հարձակման մասին, որը, նրանց խոսքով, իրականացվել է իրենց աջակից Իրանի և Լիբանանի «Հըզբոլլահ» խմբավորման հետ համատեղ։ Սա հութիների կողմից Մերձավոր Արևելքի պատերազմի մեկնարկից ի վեր երրորդ հարձակումն է։

«Այս գործողությունն իրականացվել է Իրանի մեր մոջահեդ եղբայրների և Լիբանանի «Հըզբոլլահ»-ի հետ համատեղ»,- տեսաուղերձում ասել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի