Լրտեսող ծրագրեր, ֆիշինգ և DDoS հարձակումներ․ հրապարակվել է «ՔՀԿ չափիչ Հայաստան-2025» հետազոտական զեկույցը

Լուրեր

26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
Բոլորը

Նկարը գեներացված է արհեստական բանականությամբ։ 

«ՔՀԿ չափիչ Հայաստան-2025» հետազոտական զեկույցում ներկայացվել են ՔՀԿ-ների համար կենսական նշանակություն ունեցող 11 ոլորտների գնահատականները և առկա խնդիրները։ Դրանցում մատնանշված են մասնավոր կյանքի իրավունքի, պետության կողմից պաշտպանության պարտականությանը, թվային իրավունքներին առնչվող խնդիրներ։

Մասնավոր կյանքի իրավունք (4.8 միավոր)

Գործնական գնահատականը բավականին ցածր է (3.8): Գրանցվել են անձնական կյանքի գաղտնալսումների արտահոսքեր (օրինակ՝ 2025թ. հոկտեմբերի աղմկահարույց միջադեպը): Ոստիկանությանը տրվել է հանրային տեսահսկման համակարգերին լայն հասանելիություն, ինչը մեծացնում է անօրինական հսկողության ռիսկերը:

Գործնականում մասնավոր կյանքի իրավունքի խախտումները և անձնական տվյալների անօրինական մշակումը Հայաստանում շարունակում են խնդիր մնալ: 2025 թվականի հոկտեմբերին բնակարանում նկարահանված ինտիմ բնույթի տեսանյութերի առցանց հրապարակումը, որոնցում ենթադրաբար արքեպիսկոպոս էր ներգրավված, ի ցույց դրեցին մասնավոր կյանքին սպառնացող համակարգային ռիսկերը և ընդգծեցին նման միջամտությունները կանխելու և հետաքննելու արդյունավետ մեխանիզմների պակասը։

Գործնականում փորձագետները և ՔՀԿ-ները կասկածներ ունեն ԱԱԾ-ի ու իրավապահ մարմինների կողմից հսկողության լիազորությունների օգտագործման օրինականության վերաբերյալ, քանի որ հսկողության գործունեության օրինավորության վերահսկման և հաշվետվողականության մեխանիզմները բացակայում են, իսկ տվյալների արտահոսքի դեպքերի թափանցիկ քննություն չի իրականացվել:

Պետության կողմից պաշտպանության պարտականություն (4.5 միավոր)

Հիմնական մարտահրավերը զգայուն ոլորտներում (ԼԳԲՏԻՔ+, բնապահպանություն) աշխատող ՔՀԿ-ների պաշտպանության բացակայությունն է: ՔՀԿ-ների իրավունքը՝ դատարանում ներկայացնել հանրային շահերը, դեռևս սահմանափակ է: Ավելին, պետական պաշտոնյաները և քաղաքական գործիչները հենց իրենք էլ իրենց հայտարարություններում և սոցիալական ցանցերում թիրախավորում են վերահսկող և բնապահպան ակտիվիստներին:

Հանքարդյունաբերական ընկերությունների կողմից բնապահպան ակտիվիստների դեմ (հիմնականում զրպարտության և վիրավորանքի հիմքով275) հարուցված դատական գործերը շարունակվել են։ 2025 թվականին հանքարդյունաբերական ընկերություններից մեկը դատական հայց է ներկայացրել բնապահպան ակտիվիստ փաստաբանի դեմ՝ պահանջելով իր գործարար համբավին հասցված ենթադրյալ վնասի համար մեկ միլիոն դրամ փոխհատուցում և հրապարակային լսումների ժամանակ արված հայտարարությունների հերքում։

Թվային իրավունքներ (4.4 միավոր)

Ընդունվել են կիբեռանվտանգության և հանրային տեղեկությունների վերաբերյալ նոր օրենքներ: Այնուամենայնիվ, ՔՀԿ-ները և ակտիվիստները շարունակում են մնալ լրտեսող ծրագրերի, ֆիշինգի և DDoS հարձակումների թիրախում: Թվային իրավունքների ոլորտի ընդհանուր գնահատականը 2024 թվականի համեմատ նվազել է 4,5 միավորից 4,4 միավոր՝ իրավական դաշտի գնահատականի 4,9-ից 4,8 միավոր նվազման արդյունքում: Կիբեռանվտանգության մասին օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի ընդունումը կարող է նպաստել կիբեռանվտանգության բարելավմանը և ապօրինի լրտեսող ծրագրերից պաշտպանության ապահովմանը։

Արհեստական բանականության վերաբերյալ հատուկ կարգավորում չկա։ Քրեական օրենսգիրքը կիբեռհանցագործությունների համար պատասխանատվություն է սահմանում «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայում հռչակված սկզբունքներին համապատասխան։

Հայաստանում սոցիալական ցանցերն ազատորեն գործում են։ Մետան համագործակցում է պետական մարմինների հետ կիբեռհարձակումների դեմ պայքարում, իսկ ծանր հանցագործությունների դեպքերում տվյալներ է տրամադրում խարդախությունը բացահայտելու համար, եթե իշխանությունները կարողանում են ապացուցել, որ բոլոր այլ միջոցները սպառվել են: Այս ընթացակարգի հիման վրա 2024 թվականի հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանի իշխանություններից 13 հարցում է ուղարկվել, որոնցից 10-ը վերաբերում էին դատական վարույթների։

Սոցիալական ցանցերում իրավունքների խախտման դեպքում պետության պաշտպանությանը դիմելու վերաբերյալ հատուկ իրավակարգավորումներ չկան։

«ՔՀԿ չափիչ՝ ի գործ» ծրագիրն իրականացվում է «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոն» (ECNL) հիմնադրամի և իր գործընկերների՝ Հայաստանում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, Մոլդովայում «Պրոմո-Լեքս»ընկերակցության, իսկ Ուկրաինայում «ԻՍԱՌ Էդնաննիա» կազմակերպության կողմից:

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։