Ֆլորիդայի Փալմ Բիչ օդանավակայանը կվերանվանվի նախագահ Դոնալդ Թրամփի անունով

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Ֆլորիդայի ամենամեծ՝ Փալմ Բիչի միջազգային օդանավակայանը, կկոչվի նախագահ Դոնալդ Թրամփի անունով։ Նահանգապետ Ռոն Դեսանտիսը գործադիր հրամանագիր է ստորագրել։ Թրամփն իր Մար-ա-Լագո նստավայր է թռչում այս օդանավակայանով, գրում է The Insider-ը։

Օդանավակայանի վերանվանումը հաստատվել էր նահանգի Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից։ Դրա լրիվ անվանումը կլինի «Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի միջազգային օդանավակայան», իսկ PBI կոդը կփոխարինվի DJT-ով։ Որոշումը դեռևս սպասում է Դաշնային ավիացիոն վարչության (FAA) հաստատմանը, այն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։

CBS News-ը, սակայն, հաղորդում է, որ երկուշաբթի ուշ երեկոյան հրապարակված հայտարարության մեջ FAA-ն նշել է, որ «չի հաստատում օդանավակայանների անվանափոխությունը»։

«Օդանավակայանների անվանափոխությունը տեղական նշանակության գործ է, և FAA-ն դրանք չի հաստատում: Այնուամենայնիվ, FAA-ն պետք է կատարի մի շարք վարչական առաջադրանքներ, այդ թվում՝ նավիգացիոն քարտեզների և տվյալների բազաների թարմացումը»,- ասվում է հայտարարությունում։

Որոշումը քննադատության է արժանացել տեղական դեմոկրատների կողմից։ Նահանգային Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդ Ֆենտրիս Դրիսկելը հանրապետականներին մեղադրել է «իրականությունից կտրված լինելու և ֆլորիդացիներին վերաբերող իրական խնդիրները չհասկանալու» մեջ:

Անցյալ ամիս, երբ նահանգի օրենսդիրները հաստատում էին օդանավակայանի անվանափոխությունը, The Trump Organization-ն ապրանքանիշի հայտեր էր ներկայացրել համապատասխան ապրանքների և ծառայությունների համար: Ընկերությունն այն ժամանակ ընդգծում էր, որ ո՛չ Թրամփը, ո՛չ էլ նրա ընտանիքի անդամները որևէ փոխհատուցում չեն ստանա օդանավակայանի անվանափոխության համար: Չնայած անվանափոխության օրինագիծը պահանջում է լիցենզավորման պայմանագիր Trump Organization-ի հետ, ընկերությունը հայտարարում է, որ պատրաստ է այս իրավունքը անվճար տրամադրել շրջանին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի