Պարսից ծոցի դաշնակիցները մասնավոր կերպով կոչ են անում Թրամփին շարունակել պայքարը՝ «մինչև Իրանի վերջնական պարտությունը»

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

ԱՄՆ-ի, Պարսից ծոցի և Իսրայելի պաշտոնյաները հայտնել են, որ Միացյալ Նահանգների՝ Պարսից ծոցի դաշնակիցները պնդում են, որ Թեհրանը բավականաչափ չի թուլացել ԱՄՆ-ի գլխավորած մեկամսյա ռմբակոծությունների պատճառով, գրում է France 24-ը։

Պաշտոնյաները մասնավոր զրույցներում հայտնել են՝ չեն ցանկանում, որ ռազմական գործողությունները դադարեցվեն մինչև Իրանի ղեկավարության մեջ էական փոփոխություններ չլինեն կամ Իրանի վարքագծի կտրուկ փոփոխություն տեղի չունենա։

Մինչ տարածաշրջանային առաջնորդները լայնորեն աջակցում են ԱՄՆ-ի ջանքերին՝ Պարսից ծոցի երկրներից մեկի դիվանագետը նկարագրել է որոշակի տարաձայնություններ, որտեղ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն գլխավորում են Թեհրանի վրա ռազմական ճնշումը մեծացնելու կոչերը։ Սաուդյան Արաբիայի փաստացի կառավարիչ, թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը Սպիտակ տան պաշտոնյաներին ասել է, որ Իրանի ռազմական կարողությունների և հոգևորական ղեկավարության հետագա քայքայումը ծառայում է Պարսից ծոցի տարածաշրջանի և դրանից դուրս երկարաժամկետ շահերին։

Դիվանագետը նշել է, որ ԱՄԷ-ն, թերևս, դարձել է Պարսից ծոցի երկրներից ամենաագրեսիվը և ակտիվորեն ճնշում է գործադրում Թրամփի վրա՝ ցամաքային ներխուժման հրաման տալու համար։

Փետրվարի 28-ից ի վեր Միացյալ Նահանգները և Իսրայելը ավիահարվածներ են հասցնում Իրանին, որի հետևանքով սպանվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և անվտանգության աշխատակիցներ։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվում է Իսրայելի և Պարսից ծոցի երկրների վրա։ Իսլամական Հանրապետությունը պնդում է, որ արաբական երկրների վրա հարձակումների թիրախը տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազաներն են։ Իրանը հարվածում է նաև Պարսից ծոցի մի քանի երկրներում գտնվող նավթի պահեստներին և նավթատար լցանավերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի