«Հավատարիմ հային և հողին». հայտնի է ՀՅԴ-ի նախընտրական կարգախոսը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Տասը օրից մեկնարկելու է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Այս պահին կուսակցությունները և դաշինքները զբաղված են իրենց նորովի ներկայացնելու տարբերակներ որոնելով: Վերջիններս կարգախոսներն ու քարոզարշավը յուրովի սկսելու տարբերակներ են փնտրում:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ ՀՅԴ այս ընտրություններում քաղաքացիներին ներկայանալու է «Հավատարիմ հային և հողին» կարգախոսով: Այս տեղեկության վերաբերյալ Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանից: Նա մեզ հետ զրույցում փոխանցեց, որ կարգախոսը որոշված է, բայց հրապարակման ենթակա չէ:

Այս օրերին ՀՅԴ-ում քննարկում են քարոզարշավի մեկնարկի նրբությունները: Նախորդ ընտրություններին՝ 2017 թվականին, ՀՅԴ-ն ընտրողներին ներկայացավ «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով և կարողացավ ԱԺ-ում ընդամենը 7 պատգամավորական մանդատ ունենալ:

Factor.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ն ընտրողներին ներկայանալու է հին կարգախոսով՝ «Մեր խոսքը գործ է», ինչպես նաև զուգահեռաբար լինելու է «Հավատա, վստահիր, պահանջիր» կարգախոսը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացությունում որոշել էին, որ նախընտրական քարոզարշավին ներկայանալու են «Նիկոլ, վարչապետ» կարգախոսով: Այս տեղեկությունները նաև իրենց հարցազրույցներում հաստատել էին ՔՊ վարչության անդամներ, ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հովիկ Աղազարյանը: Սակայն, կուսակցության մամուլի ծառայությունը հակասող հայտարարություններ է տարածում՝ նշելով, որ դա ընդամենը քննարկված տարբերակներից մեկն է: ՀՀԿ-ից էլ առաջարկում են սպասել ևս մի քանի օր՝ մինչև իրենց կարգախոսը պարզ կլինի:

Հայկ Վարդանյան