Թայգեր Վուդսն ազատ է արձակվել գրավի դիմաց․ լեգենդար գոլֆիստին մեղադրանքներ են առաջադրվել

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկացի լեգենդար գոլֆիստ Թայգեր Վուդսը գրավի դիմաց ազատ է արձակվել իրեն առաջադրված մեղադրանքներից հետո, որոնք վերաբերում են թեստավորումից հրաժարվելուն և գույքի վնասմանը, հայտնում է Al Jazeera-ն։

Մարտի 27-ին 50-ամյա մարզիկն ավտովթարի էր ենթարկվել ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Յուպիտեր Այլենդ շրջանում գտնվող իր տան մոտակայքում։ Վուդսն իր Land Rover մեքենայով փորձել էր շրջանցել բեռնատարին, սակայն կորցրել էր կառավարումը և կողաշրջվել։

Վթարի վայրում Վուդսն անցել էր ալկոհոլի թեստ, սակայն օգտագործման հետքեր չէին հայտնաբերվել։ Այնուհետև նրան տեղափոխել էին ոստիկանական բաժին, որտեղ առաջարկել էին անցնել թմրանյութերի թեստ՝ մեզի հանձմամբ։ Վուդսը հրաժարվել էր, ինչից հետո նրան մեղադրանքներ են առաջադրվել թեստավորումից հրաժարվելու և գույքի վնասման համար, իսկ 8 ժամ անց նա ազատ է արձակվել գրավի դիմաց։

2017 թվականին Վուդսը ձերբակալվել էր նույն Յուպիտեր Այլենդում՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու կասկածանքով, իսկ ավելի ուշ ընդունել էր իր մեղքը անզգույշ վարելու համար։

Թայգեր Վուդսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 15-ակի չեմպիոն է։