Էդուարդ Սպերցյանը հավակնում է ՌՊԼ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացրել է մարտի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների ցուցակը։

Թեկնածուների թվում է նաև «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Հայաստանի ազգային հավաքականի ավագն այս ամիս Ռուսաստանի առաջնությունում մասնակցել է 4 հանդիպման, դարձել 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։

Մրցանակին հավակնում են նաև Ջոն Կորդոբան («Կրասնոդար», 4 խաղ, 5 գոլ), Ալեքսանդր Սոբոլևը («Զենիթ», 4 խաղ, 3 գոլ, 1 ասիստ), Դմիտրի Վորոբյովը («Լոկոմոտիվ», 4 խաղ, 2 գոլ, 3 ասիստ), Մաքսիմ Սամորոդովը («Ախմատ», 4 խաղ, 2 գոլ, 2 ասիստ), Կոնստանտին Տյուկավինը («Դինամո», 4 խաղ, 2 գոլ, 2 ասիստ) և Էզեկյել Բարկոն («Սպարտակ», 4 խաղ, 1 գոլ, 3 ասիստ)։

Հաղթողը հայտնի կդառնա ՌՊԼ-ի լեգենդների, «Матч Премьер» հեռուստաալիքի փորձագետների ու երկրպագուների քվեարկության արդյունքում։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, դարձել 12 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ։