Իտալիայում թանգարանից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի նկարները

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Իտալական Պարմայի մոտակայքում գտնվող Մանյանի-Ռոկա հիմնադրամի մասնավոր թանգարանից գողացել են հայտնի իմպրեսիոնիստների երեք կտավ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Ոստիկանության խոսնակը AFP-ին հաստատել է գողության մասին հաղորդագրությունները: Դրանց համաձայն՝ կողոպուտը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ՝ մարտի 22-ի լույս 23-ի գիշերը: Գողացված աշխատանքների թվում են Պիեռ-Օգյուստ Ռենուարի ուշ շրջանի «Ձկներ» կտավը, Պոլ Սեզանի մատիտով և ջրաներկով «Նատյուրմորտ բալերով» ստեղծագործությունը և Անրի Մատիսի «Օդալիսկը տեռասում» ջրաներկով գործը:

Գողերը, ըստ տեղեկությունների, կոտրել են մուտքի դուռը և երեք րոպեի ընթացքում փախել այգու միջով՝ տանելով արվեստի գործերը։ Մանյանի-Ռոկա հիմնադրամը հայտարարել է, որ սա ծրագրված հանցագործություն էր, որի «շարունակությունը կանխվել է տեսահսկման համակարգի և ոստիկանության ու անվտանգության աշխատակիցների արագ միջամտության շնորհիվ»։ Գողացված իրերի արժեքը գնահատվում է միլիոնավոր եվրո։ Հետաքննությունը շարունակվում է։

Արվեստի քննադատ Լուիջի Մանյանիի անունը կրող հիմնադրամում պահվում է գլուխգործոցների հավաքածու, այդ թվում՝ Տիցիանի, Դյուրերի, Ռուբենսի և Գոյայի աշխատանքները։ Այս մասնավոր թանգարանը համարվում է իտալական արվեստի ամենակարևոր հավաքածուներից մեկը։

Մանյանի-Ռոկա հիմնադրամից նկարների գողությունը վերջին ամիսներին արվեստի ոլորտում միակ աղմկահարույց հանցագործությունը չէ: 2025 թվականի հոկտեմբերի 19-ին Փարիզի Լուվրից գողացել էին ֆրանսիացի միապետներին պատկանող մոտ 88 միլիոն եվրո արժողությամբ զարդեր:

Այս գործով մի քանի մարդ է ձերբակալվել, որոշների մեղադրանք է առաջադրվել, սակայն զարդերը դեռևս չեն վերադարձվել։ Գողությունից կարճ ժամանակ անց հանցագործները, ըստ լուրերի, փորձել են բանակցել Լուվրի հետ իսրայելական մի ընկերության միջոցով՝ առաջարկելով վճարել գողացված իրերի վերադարձի համար, սակայն ֆրանսիական թանգարանի ղեկավարությունը հրաժարվել է օգտվել այս հնարավորությունից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի