Եղիշե Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականից կրած պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում ամփոփել է Բելառուսի հավաքականի հետ ընկերական հանդիպումը։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի հավաքականը պարտվել էր 1:2 հաշվով։
Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաջորդ ընկերական խաղերը կանցկացնի ամռանը՝ Երևանում մրցելով Ղազախստանի (հունիսի 6) ու Մոլդովայի (հունիսի 9) հավաքականների հետ։